Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդկանց գերում է կնոջ գեղեցիկ մարմինը, նրբաճաշակ ներքնազգեստը և վառ հագուստը, սակայն դա, միանշանակ, այդպես չէ։
BlogNews-ը հետազոտություն է կատարել այս թեմայով և պարզել է կնոջ 10 արտասովոր հատկանիշներ, որոնք խելքահան են անում ցանկացած տղամարդու։
Առավոտյան ձգում

 






Իհարկե, տղամարդիկ սիրում են կարճ կիսաշրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ հագնող աղջիկների, սակայն նրանց համար առավել կարևոր է կնոջ տեսքը տանը։ Ոչ մի հագուկապ կամ պահվածք սեքսուալությամբ չի կարող համեմատվել առավոտյան երկար քնից հետո ձգվող կնոջ հետ։ Այդպիսի կինը տղամարդկանց ավելի անպաշտպան, նուրբ և գրավիչ է թվում։

 

Խառնված մազեր


Կարելի է մեծ գումարներ ծախսել վարսահարդարման վրա, սակայն տղամարդիկ Ձեզ կսիրեն բնական մազերով։ Փոքր-ինչ անփույթ սանրվածքը ավելի սեքսուալ է, քան գեղեցիկ հարդարված մազերը։

Շպարի բացակայություն

Տղամարդիկ նախապատվություն են տալիս թեթև շպարին կամ դրա բացակայությանը։ Այդպիսի աղջիկները ավելի գրավիչ են տղամարդկանց համար, քանի որ նրանց հետ շփումն ավելի հարմար է։

Փոքրիկ փորիկ


Հակառակ բոլոր նախապաշարումներին՝ անթերի հարթ և մարզված փորը սեքսուալ չի երևում տղամարդկանց աչքերում։ Փոքրիկ և փափուկ փորիկը շատ ավելի սեքսուալ տեսք է տալիս կնոջը։ Ինչպես ասել է պատմության ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Մերիլին Մոնրոն, առանց փորիկի կինը նման է առանց կահույքի տան. բարդ է չհամաձայնվել նրա հետ։

Փոքրիկ կնճիռներ

Շատ կանանց համար կնճիռները ամենաանցանկալի երևույթն են, սակայն տղամարիկ այլ կերպ են նայում այդ երևույթին։ Փոքրիկ և ոչ խորը կնճիռները ավելի գեղեցկացնում են կնոջը տղամարդու աչքերում։

Լավ ախորժակ


Կանանց համար ապրելակերպ դարձած դիետաները վանում են տղամարդկանց։ Եթե կինը լավ ախորժակ ունի և չի ամաչում դրանից, ապա տղամարդկանց աչքերում ավելի ինքնավստահ է երևում։ Սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. պետք չէ փղի պես ուտել։

Ակնոցներ


Եթե դպրոցում ակնոցներ կրելը վատ արձագանքի է արժանանում, ապա մեծ տարիքում դրանք միայն ընդգծում են կնոջ էլեգանտությունը և սեքսուալությունը։ Այս իրը տղամարդկանց ամենասիրվածներից մեկն է։

Սպիտակ հատվածներ՝ թուխ մաշկի վրա


Լողազգեստի պատճառով թերի արևայրուքը միշտ էլ տխրեցնում է կանանց։ Սակայն դա շատ է գրավում տղամարդկանց, քանի որ թուխ մաշկի շրջապատում սպիտակ հատվածները ավելի «մերկ» և սեքսուալ են երևում։

Երկար կիսաշրջազգեստ


Երկար, ամառային կիսաշրջազգեստները նույնքան գրավիչ են, որքան կարճերը։ Այդ կերպ տղամարդիկ օգտագործում են իրենց երևակայությունը և էլ ավելի են հետաքրքրվում աղջկանով։

Բոբիկ ոտքեր


Կանացի բոբիկ ոտքերի գրավչությունը սերում է այն ժամանակներից, երբ կանայք չէին էլ կարող երազել ժամանակակից ազատության մասին։ Այն ժամանակ բոբիկ ոտքերը խելքահան կանեին ցանկացած տղամարդու։ Այդ առանձնահատկությունը պահպանվել է մինչ օրս։