Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նույնպես իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին։ Վերջինս սոցիալական ցանցերի իր էջերում ողջունել է ֆիլմի ողջ անձնակազմից:

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ անկրկնելի աշխատանք են կատարել «Խոստում» ֆիլմում։ Ես ողջունում եմ ֆիլմի ամբողջ անձնակազմին, հատկապես՝ իմ լավ ընկեր ու լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում տաղանդն ու նվիրումը կյանքի են կոչել այս նախագիծը»,- գրել է Լեոնարդոն։

Նշենք, որ Ֆիլմի ռեժիսորը Թերրի Ջորջն է, սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է: Ֆիլմի սյուժեն զարգանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարիներին։ Ֆիլմի երաժշտական ձևավորման աշխատանքներին մասնակցել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Դերակատարմամբ հանդես են եկել նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը, Դանիել Խիմենես Կաչոն, Շորե Ագդաշլուն: