Կարդում եմ Գայա Արզումանյանի հարցազրույցն ու անկեղծ՝ ծիծաղում եմ: Ես արդեն սկսում եմ հավատալ, որ այս աղջիկն իսկապես խնդիրներ ունի: Չի կարող խնդիրներ չունեցող մարդն էսպիսին լինել: Առանձնացրել եմ Գայայի արտահայտած մտքերից մի քանիսը, որոնք հաստատ կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ 

Միտք N1

«Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել»

Դու չէ, Գայա, մե՛նք ենք վախենում, որ դու դա ասում ես, որովհետև դա ասելու բան չի, ու ակամայից կասկածա առաջանում՝ հո մտավոր խնդիրներ չունե՞ս։ 

Միտք N2

«Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ՝ չի էլ լինի»

Ու անմիջապես այս ռեալիստական մտքին հաջորդում է 

Միտք N3

«Ամենակարևորը՝  նա պիտի լինի արցախցի, սա որ հաստատ է»

Բայց մի վայրկյան առաջ ասում էիր, որ քո կյանքում տղամարդ չի լինի : 

Միտք N4

«Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ»:

Գայաաա՜… Դու քո սոցցանցային նկարները նայե՞լ ես… Ի՞նչ բեմ, ի՞նչ ելույթ… Դու միշտ վուլգար ես, տկլոր ու այլանդակ շպարով, անգամ մազ ֆենելու գնալիս:

   

 Միտք N5

«Ծնվել եմ ավանդապահ ընտանիքում և ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ»

Ես, իհարկե, տեղյակ չեմ՝ դու ինչ ընտանիքում ես ծնվել, չգիտեմ՝ ովքեր են ծնողներդ, բայց ասեմ՝ եթե իրոք ասածներդ ճիշտ են, այսինքն՝ ավանդապաշտ ընտանիքից ես, ապա ցավակցում եմ ծնողներիդ ու հատկապես հորդ, որովհետև պատկերացնում եմ՝ ոնց ա ինքը ներքուստ իրեն ուտում, երբ տեսնում ա, թե իր ավանդական ընտանիքում ինչպիսի աղջիկ ա մեծացրել: Առողջություն քեզ, Գայա ջան…

P.S. Հա, մոռացա, էդ հեռախոսիդ քեյսը փոխիր, 33 տարեկան կույս, ավանդապաշտ ծնողների աղջկա հեռախոսին պիտի լինի «папина гордость, мамина радость» գրությունը:

   

 

ԿրիԾիկ