19-ամյա Քայլի Ջենների ու 27-ամյա ռեփեր Տայգայի հարաբերությունները կրկին լարված է։ Նախորդ տարվա ամռանը զույգը բաժանվեց, այնուհետ միացավ, իսկ վերջին ամիսներին նրանք ցուցադրում էին իրենց զգացմունքները սոցիալական ցանցերում ու հանրային միջոցառումների ժամանակ։

 

Այժմ, սակայն, կրկին լուրեր են տարածվում, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ու Տայգան բաժանվել են։ «Նրանք իրենց հարաբերություններում մշտապես որոշ ժամանակով դադար են վերցնում։ Շատ հնարավոր է, որ կրկին միանան»: