Դիետայի այս տարբերակը հավասարակշռված է եւ կարող է նպաստել ինչպես նիհարելուն, այնպես էլ այդ ընթացքում էներգիան եւ առույգությունը պահպանելուն, ըստ որում' քաղցի զգացում չառաջացնելով Դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար եւ հիմնված է բանջարեղենի ու տարբեր շիլաների վրա:
Դիետայի ճաշացանկը
Երկուշաբթի
Նախաճաշ. չամիչով եւ դդումով կորեկաձավարի շիլա, կանաչիով բոված հաց + թեյ:
Ճաշ. բանջարեղենային ապուր, շոգեխաշած գազար, շաղգամ եւ սոխ + սեւ սալորաչրի եւ խնձորի կոմպոտ:
Ընթրիք. հնդկաձավար (կարելի է ավելացնել մեղր եւ ձիթապտղի յուղ) + կիտրոնով թեյ:
Երեքշաբթի
Նախաճաշ. ծիրանաչրով եւ չամիչով հերկուլես, մրգային աղցան + հասմիկով թեյ:
Ճաշ. աղցան (շաղգամ, նեխուր, խնձոր), սնկապուր, բանջարեղենային ռագու + կոմպոտ:
Ընթրիք. աղցան (խնձոր, բազուկ, դդում), բրինձով տոլմա + թեյ:
Չորեքշաբթի
Նախաճաշ. բանջարեղենային աղցան, սեւ սալորաչրով բրինձի շիլա + թեյ:
Ճաշ. աղցան (խնձոր, սեւ սալորաչիր, թարմ բազուկ), ծաղկակաղամբի խյուս-ապուր, տապակած դդում + թեյ:
Ընթրիք. աղցան (շաղգամ եւ գազար), հնդկաձավար + թեյ:
Հինգշաբթի
Նախաճաշ. բնական յոգուրտով կամ հյութով մյուսլի, մրգեր + ծաղկային թեյ:
Ճաշ. աղցան (շաղգամ, գազար), լոլիկով կորեկաձավարի ապուր, շաղգամ (ջեռոցում բոված) + կանաչ թեյ:
Ընթրիք. տապակած խնձոր + բուսական թեյ:
Ուրբաթ
Նախաճաշ. աղցան (դդում, խնձոր, մեղր), դդումով կորեկաձավար:
Ճաշ. աղցան (հում բազուկ, գազար, դդում, խնձոր, կանաչի), բանջարեղենային ապուր, դդմիկներ + կոմպոտ:
Ընթրիք. աղցան (բազուկ, լոլիկ, սխտոր), բրինձի տոլմա + թեյ:
Շաբաթ
Նախաճաշ. հերկուլես, բազուկի խավիար + մեղրով կանաչ թեյ:
Ճաշ. աղցան (գազար, կանաչի), բորշ, շոգեխաշած բանջարեղեն, բոված խնձոր (կարելի է մեղրով) + հատապտուղներով մորս:
Ընթրիք. ծովային կաղամբ, ծաղկակաղամբ (շոգեխաշած) + թեյ:
Կիրակի
Նախաճաշ. գուրեւյան բրինձի շիլա, մրգային աղցան + բուսական թեյ:
Ճաշ. աղցան (բազուկ, գազար, մաղադանոս, սխտոր), տապակած բազուկով բորշ, ծաղկակաղամբի կոտլետներ եւ հնդկաձավար + կոմպոտ:
Ընթրիք. բանջարեղենով բրինձ (բանջարեղենը պետք է շոգեխաշել գոլորշիով + սոյայի սոուս) + բուսական թեյ:
Ապրիլյան դիետա
17:55 - 3.Ապրիլ.2017
Առաջարկում ենք նաև
02/04/24 13:00
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
01/01/22 15:11
Ձմեռային դիետա. նիհարում ենք 8-15 կգ-ով 12 օրում
09/11/21 15:30
Չէի ցանկանա, որ վերջին պատերազմը քննվի այնպես, ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմը. Սամսոնյան
24/05/21 13:22
Դիետա Սինդի Քրոուֆորդից
10/05/21 11:18
Խնձորով եռօրյա դիետա
02/04/21 12:39
Նախագահը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին
16/02/21 19:08
Ապրիլյան պատերազմը կանգնել է, քանի որ Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել. Արմեն Գրիգորյան
Ամենադիտված
Լրահոս
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)