Հետազոտողները պարզել են, որ գիտության բնագավառում տղամարդ ու կին թեկնածուներից նախապատվությունը տրվում է տղամարդկանց։ Եթե կարծում եք, թե այդպիսի խտրականությունն ու կարծրատիպերն անցյալում են, ապա, ցավոք, Դուք սխալվում եք։ Այս պատկերը ստացվել է բոլորովին վերջերս՝ 2012 թվականին՝ Եյլի համալսարանի հետազոտողների կողմից։ Եթե սրան էլ ավելացնենք այն փաստը, որ կանանց միայն 20%-ն է մասնագիտանում գիտական, տեխնոլոգիական, ինժեներական ու մաթեմատիկայի բնագավառներում, ապա կհասկանանք, թե ինչ է նշանակում լինել կին գյուտարար։

Պատմությանը հայտնի են կին գիտնականներ, ովքեր, հաղթահարելով կին գիտնական լինելու դժվարությունները, իրենց աշխատանքներն ավարտիn են հասցրել ու մեծ պատվի արժանացել։ Բայց, դժբախտաբար, եղել են նաև այնպիսիները, ովքեր, չնայած իրենց փայլուն նորարարություններին, անարդարացիորեն անտեսվել են։

Mark I համակարգիչըHopper Computer Women Inventors

Երկրորդ աշխարհամարտը ամեն մեկի վրա յուրովի էր ազդում։ Մաթեմատիկոս Գրեյս Հուփերին այն բացառիկ հնարավորություն շնորհեց։ Հուփերը լքեց աշխատանքն ու ամուսնուն և միացավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին։ 38 տարեկանում նա ստացավ լեյտենանտի կոչում ու անցավ աշխատանքի։

Հուփերի համար սա ճանապարհ էր դեպի Հարվարդի համալսարան, որտեղ նա հետագայում պետք է աշխատեր Harvard Mark I համակարգչով՝ մեքենա, որը նախատեսված էր ատոմային ռումբի պայթյունի հետևանքներն ուսումնասիրելու համար։

Այս նախագծի վրա աշխատելիս Հուփերը ստեղծեց մի ծրագիր, որը գրված լեզուն վերածում էր կոդի։ Հուփերին ու նրա թիմին հաջողվեց հասնել նրան, որ Mark I-ը ունեցավ 4 թվաբանական գործողություններ, լոգարիթմներ լուծելու ու այլ գործառույթներ։

Գարեջուր

African Brewing Women

Գարեջրի պատմությունն սկսվում է 7000 տարի առաջ այժմյան Իրանի տարածքից։ Հնագետները պնդում են՝ գարեջրագործների մեծ մասը կանայք էին։ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորների խոսքով՝ մինչ տղամարդիկ որսորդությամբ էին զբաղված, կանայք դրսում ուտելիքների ու խմիչքների համար անհրաժեշտ բաղադրիչներ էին փնտրում։

Շոկոլադով կլոր թխվածքներChocolate Chip Cookies

1938 թվականին թխվածքներ պատրաստելիս Ռութ Ուեյքֆիլդի՝ հատուկ թխվածքի համար նախատեսված շոկոլադը վերջացավ։ Նա որոշեց դառը շոկոլադը փոխարինել «Նեստլե»-ի քաղցր շոկոլադներով՝ հուսալով, որ դրանք կհալչեն։ Բայց այդպես չեղավ։

Հիասթափված՝ նա այնուամենայնիվ որոշեց այն հյուրասիրել հյուրերին, և ի զարմանս նրա՝ դրանք հյուրերին ուղղակի հիացրին։ Շուտով դրանք այնքան հայտնի դարձան, որ Բոստոնի ամսագիրը հրապարակեց դրա բաղադրատոմսը։

ԱվտոռադիոգրաֆիաBarbara Askins

Միգուցե Դուք երբեք չեք լսել այս սարքի մասին, սակայն դրա անհրաժեշտությունը կա երկու տարբեր դաշտերում։ 1978 թվականին Բարբարա Ասկինսի կողմից հեղինակված այս տեխնոլոգիան ռադիոակտիվ նյութերով բարձրացնում է ֆոտո նեգատիվները։

Սպասք լվացող մեքենաCochrane Dishwasher

Ժոզեֆին Քոչրեյնը 19-րդ դարում ստեղծեց այս մեքենան՝ աղախինների գործը թեթևացնելու համար։ Քոչրեյնի ամուսինը մահացավ 1883-ին՝ կնոջը թողնելով հսկայական պարտքեր։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նա վերջնական տեսքի բերեց ու կատարելագործեց իր գյուտն ու սկսեց վաճառել այն։