Հայ հայտնիներից շատերն են զբաղված իրենց բնատուր արտաքինի ռեկոնստրուկցիայով: Սակայն մեր հայտնիներից մի քանիսն այս հարցում չափն իսկապես շատ են անցնում, քանի որ նրանց երկրպագուներն ու ճանաչողները սկսում են տարակուսել՝ սխալվո՞ւմ եմ, թե՞ սա իսկապես իմ ճանաչած մարդն է: Այդպիսի տարակուսանք ապրեցին օրերս նաև հայկական շոուբիզնեսի հնաբնակ երգչուհիներից մեկի՝ Նանայի երկրպագուները, ովքեր, Նանայի վերջին լուսանկարը տեսնելով, կարծեցին, թե երգչուհին իր էջ է ներբեռնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի՝ Անի Լորակի լուսանկարը: Նմա՞ն է Նանան Լորակին, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց որ այսօրվա Նանան այլևս ոչնչով նման չէ 10 տարի առաջվա Նանային, անդառնալի փաստ է:

 

   

  

Երգչուհին՝ 10 տարի առաջ