Պատմությունը ցույց է տալիս, որ խելացի լինելն ամենևին էլ կախված չէ դպրոցում ցուցաբերած առաջադիմությունից ու գնահատականներից: Ալբերտ Էյնշտեյնին ուսուցիչները հեռացնում էին դասարանից, քանի որ կարծում էին, թե նա հիմար է ու անընդունակ: Նյուտոնը կարծես դժվարություններ է ունեցել սովորելու հետ, ու ուսուցիչները կարծել են, որ նրան պետք է հատուկ դպրոց ուղարկել: Մեզ քաջ հայտնի Թոմ Կրուզը՝ հմայիչ հոլիվուդյան դերասանը, ևս անընդունակ աշակերտ է եղել: Մինչդեռ այս մարդիկ իրենց հետքն են թողել պատմության մեջ: Այսօր գիտական նվաճումների մեծ մասը հենվում է հենց Նյուտոնի ու Էյնշտեյնի առաջ քաշած սկզբունքների վրա, ընդ որում՝ Էյնշտեյնը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի գիտնականը:

Ներկայացնում ենք պատմությանը հայտնի ամենախելացի մարդկանց ցանկը, որը միգուցե ոգեշնչի ու առաջ մղի նաև Ձեզ:

  1. Ալեքսանդր Մակեդոնացի

Smartest People in History

Այս հզոր արքայի խելացի լինելը երևում է թեկուզ այն փաստից, որ նրա հայրը Մակեդոնիայի կառավարումը վստահել է նրան, երբ նա դեռ միայն 16 տարեկան էր: Նա հայտնի է իր նվաճումներով, կառավարել է Ասիայի մեծ մասը:

  1. Միքելանջելո

Smartest People in History

Միքելանջելոյի ու Դա Վինչիի աշխատանքների միակ տարբերությունը ոճն է: Չնայած երկուսն էլ կատարելագործել են արվեստը, Միքելանջելոն ավելի մեծ ազդեցություն է թողել ժամանակակից արվեստի վրա՝ ընդհանրապես ու արևմտյան արվեստի վրա՝ մասնավորապես:

  1. Թոմաս Էդիսոն

Smartest People in History

Մարդ, ով մեզ տվեց լամպը: Չնայած նա աշխատելիս մի փոքր հենվել է Տեսլայի աշխատանքների վրա, լամպի հեղինակը հենց Էդիսոնն է, ու դա նրա միակ գյուտը չէ: Իմիջիայլոց, նրան էլ դպրոցում մտավոր հետամնաց են համարել:

  1. Լեոնարդո դա Վինչի

Smartest People in History

Լեոնարդոյի մասին մտածելիս մեզ մի հարց է տանջում՝ ո՞վ է իրականում եղել այս մարդը՝ արվեստագե՞տ, գիտնակա՞ն, քանդակագո՞րծ, թե՞ նկարիչ: Պարզվում է՝ բոլորը մեկտեղ: Նրա աշխատանքները արվեստի բացառիկ նմուշներ են: Նրա պատմությունների հիման վրա գրվում են գրքեր ու նկարահանվում ֆիլմեր:

  1. Վիլյամ Շեքսպիր

Smartest People in History

Տաղանդավոր այս մարդու անունը գալիս է դարերի խորքից ու հավերժանում պատմության մեջ: Մեզ համար 36 պիես գրած հանճարը համարվում է երբևէ գոյություն ունեցած ամենափայլուն դրամատուրգը:

  1. Ադոլֆ Հիտլեր

Smartest People in History

Այս մարդը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Նացիզմի գաղափարը առաջ քաշելով՝ նրան հաջողվել է համոզել մարդկանց դրա ճշմարտացիությունը, ու հենց այստեղ էլ թաքնված է նրա հանճարը: «Ես բոլոր հրեաներին չեմ սպանել մի նպատակով՝ որ մարդիկ հասկանան՝ ինչու եմ ոչնչացրել նրանց». սա նրա ամենահայտնի արտահայտությունն է, որ իր ինտրիգով տարիներ շարունակ տանջել է մարդկանց: Մի լեգենդի համաձայն՝ նա ունեցել է հրեա հայր, ով լքել է մորն ու իրեն:

  1. Գալիլեո Գալիլեյ

Smartest People in History

Նա այն մարդն է, ով մեզ տվել է երկնքի խորքերը սավառնող աչքեր: Գալիլելոն հայտնաբերեց աստղադիտակը, որի շնորհիվ մարդկությանը հաջողվեց բացահայտել տիեզերքում թաքնված գաղտնիքները: Արդյոք կարիք կա՞ նշելու, որ ՆԱՍԱ-ն հենվում է հենց այս մարդու կողմից դարեր առաջ արված բացահայտումների ու ջանքերի վրա:

  1. Սթիվեն Հոկինգ

Top 10 Smartest People in History

Լինելով ավելի նոր դարաշրջանի ծնունդ՝ այս մարդը ևս արժանի է լինել այս ցանկում: Նրան հաջողվել է ապացուցել Էյնշտեյնի տեսությունների մեծ մասը:

  1. Իսահակ Նյուտոն

Smartest People in History

Լինելով մաթեմատիկոս՝ այս մարդը մեզ տրամադրել է ֆիզիկայի հիմնական դրույթներ, որոնց միջոցով այսօր հաջողվում է իրականացնել ամենաբարդ փորձերը: Նյուտոնը յուրօրինակ է նրանով, որ նրա գաղափարները հասանելի էին մեզ նույնիսկ դպրոցում:

1. Ալբերտ Էյնշտեյն

Smartest People in History

Էյնշտեյնը հայտնի է որպես գիտական աշխարհ երբևէ մուտք գործած ամենախելացի մարդկանցից մեկը: Ասում են՝ նրա ուղեղը 4 տոկոսով ավել է աշխատել սովորական մարդու ուղեղից: Նա արժանացել է 20-րդ դարի ամենահայտնի ու ազդեցիկ գիտնականի կոչմանը:

Եթե ինչ-որ մեկին Էյնշտեյն են անվանում, դա խոսում է տվյալ մարդու փայլուն ուղեղի ու խելացի լինելու մասին: