TSportline ընկերությունը, որը մասնագիտացած է Tesla ավտոմոբիլների լրամշակման բնագավառում, ներկայացրել է 180 հազար դոլար արժողությամբ էլեկտրամոբիլ, հաղորդում է Luxurylaunches-ը:

 

Բազկաթոռները եւ սալոնի մանրամասները երեսված են կարմիր եւ սեւ կաշվով, բացի դրանից, ավտոմեքենան հանդերձված է Rockford Fosgate աուդիոհամակարգով, անիվներին տեղադրված են 22-դյույմանոց քրոմացված սկավառակներ: Նաեւ ավտոմեքենայի օպցիոնների մեջ է մտնում հատուկ լիցքավորման սարքը՝ մեծ ուժի հոսանքով: