BRAVO.am-ը նոր շարք է սկսում՝ նվիրված կանանց, որոնք անցնում են մայր լինելու գեղեցիկ ու պատասխանատու ուղին: Նրանց հետ կզրուցենք մամայական հարցերի, գաղտնիքների, երեխաների խնամքի, ընտանիքում տիրող մթնոլորտի ու նուրբ այլ թեմաների շուրջ: Մեր առաջին հերոսուհին հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն է: Նրա եւ Արամ Վարդեւանյանի որդին օգոստոսին կդառնա 1 տարեկան: Գունեղ ու անկեղծ է ստացվել ինչպես ֆոտոշարքը, այնպես էլ զրույցը:):

 

- Մայրիկի եւ բալիկի առաջին հանդիպումն ամենաանբացատրելին է: Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք փոքրիկ հրաշքին:



- Ամբողջ հղիության ընթացքում դու նրա հետ ես, զգում ես նրան, մտածում նրա մասին, սիրում, սպասում, բայց լիարժեք չես պատկերացնում, թե ինչպիսին է նա լինելու: Նա, ասես, նման է մի մոլորակի, որի մասին ամեն բան գիտես, բայց չես տեսել:



-Երբ մնում եք բալիկիդ հետ մենակ եւ հասկանում, որ նրան խնամելու համար հսկայական աշխատանք պետք է անեք: Արդյո՞ք շփոթվում եք, վախենում կամ կասկածում՝ միգուցե չստացվի: 



-Անշուշտ, կա հուզմունք: Այն առավել ուժգին էր, բնականաբար, առաջին ամիսներին: Ինչքան էլ կարդում ես, տեղեկացվում, երբ արդեն գործնական փուլն է գալիս, երբ մի քանի՝ քեզ համար ամենաթանկ կիլոգրամներն արդեն ձեռքումդ են, հասկանում ես, որ ամեն բան պետք է անես նրան փայփայելու համար:



Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: