Խոյ

Խոյերն այսօր մեծ հնարավորություններ ունեն հաղորդակցման ոլորտում: Հաջող օր է գաղափարներով փոխանակման, պայմանագրի, ծրագրերի համաձայնեցման համար: Հեռանկարային են ծանոթությունները: Հիանալի օր է այն Խոյերի համար, որոնք շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ հատկապես խաղի, շփման, տեղեկատվության որոնման, ուսման, ինքնակրթության նպատակով: Շատերը սիրով կդառնան կոլեկտիվ գաղափարների ձայնափողը:

Ցուլ

Ցուլերին օրը դրդում է կարևոր որոշման: Ճիշտ ընտրությունն ինքնըստինքյան կկատարվի, եթե ուշադիր եք նորություններին, շփվող եք, ընկերասեր: Չարժե խաղադրույք կատարել բարձր ակտիվության, վազվզոցի, ագրեսիայի վրա. ձեր գործնականությունն այսօր կարտահայտվի գրագետ ձևով շփումներ հաստատելու, կապերից օգտվելու, տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելու, փաստերը համակարգելու ունակության միջոցով:

Երկվորյակ

Ի մեծ ուրախություն Երկվորյակների՝ օրը թույլ է տալիս համադրել պաշտոնական և ոչ պաշտոնական շփումները: Ցանկացած շփում՝ ներառյալ մասնագիտական, դրանից միայն կշահի: Այսօր արդյունավետ է գովազդին և աշխարհըկալման ընդլայնմանն ուղղված ցանկացած միջոցառում: Հաջող են ուղևորությունները, կրթական միջոցառումները, որոնումները: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ՝ ներառյալ անցագրերի, վկայականների, վիզաների:

Խեցգետին

Խեցգետիններին օրը թույլ է տալիս դուրս գալ ցանկացած փակուղուց: Այսօր կարելի է կառուցողականորեն քննարկել ցավոտ հարցերը, հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկները: Աստղերը ձեր առջև դնում են մեկ, սակայն առանցքային պահանջ. առաջին տեղում պետք է լինի տրամաբանությունը, այլ ոչ զգացմունքները: Շատ տհաճություններ ձեզ կշրջանցեն, եթե կարգապահ եք, մտածում եք հետևողական և համակարգված, ծանոթներ ունեք անհրաժեշտ շրջանակներում:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս առաջին տեղում դնել անհրաժեշտ մարդկանց հետ հետադարձ կապը: Առավելագույն հաջողություն են խոստանում անձնական ռեյտինգի աճին ուղղված քայլերը: Օրը հարմար է խորհրդակցությունների, համաժողովների, գիտահանրամատչելի նյութերի հրապարակման համար: Հաջող են խորհրդատվությունները: Լավ պահ է ստեղծված միությանը օրինական կարգավիճակ տալու համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ընկերական կապեր պահպանել առօրյա շրջապատի հետ: Մասնագիտական համագործակցությունը կամ ծառայություններով պատահական փոխանակումը կարող են վերաճել ամուր ընկերության, որը կրկնակի կարևոր կլինի բարդ հանգամանքներում: Լավ օր է աշխատավայրում հարմարվելու, համակարգչային ծրագրերի հետ սերտ աշխատանքի համար: Բարձրանում են հավելյալ կայուն եկամուտ կազմակերպելու հնարավորությունները:

Կշեռք

Կշեռքների համար օրը շատ բարենպաստ է: Հաջողություն կամ կայունություն են սպասվում ձեզ հետաքրքրող գրեթե բոլոր ուղղություններում: Եթե իրադարձությունների վրա չեք կարող ազդել ուղղակիորեն, կօգնեն ընկերական և մասնագիտական կապերը կամ ձեր սեփական շփվողականությունը, դիվանագիտությունը, կրթվածությունը: Չարժե ձգտել անձնական ճանաչվածության: Հաճելի իրադարձություններ կարող են կապված լինել երեխաների հետ:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս լրջորեն զբաղվել իրենց անձնական տարածքի կարգավորմամբ: Հաջող օր է տանը կամ շրջակա տարածքներում, ընտանեկան և բնակարանային հարցերում, ընկերների և գործընկերների հետ հարաբերություններում կարգ հաստատելու համար: Լավ կլինի զբաղվել սեփական կայքի օպտիմալացմամբ: Գժտությունից հետո ընկերական հաշտեցումը կարող է փոքր-ինչ ձևական բնույթ կրել:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը հաջող է: Հաջողության հիմնական գործիքը կլինի նամակագրության, գիտելիքի աղբյուրների, հաղորդակցման միջոցների հետ աշխատանքը: Ուսումնասիրելով նորությունները և գովազդելով ուրիշների գաղափարները՝ միաժամանակ առաջ կտանեք ձերը: Հաջող են ուղևորությունները, հանդիպումները: Արժե ուշադրություն հատկացնել համացանցի ընձեռած հնարավորություններին: Հաջող պահ է նոր կայք ստեղծելու համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում կարգի բերել իրենց արժեքները և դրանց կառավարման համակարգը: Ուշադրության են արժանի ֆինանսական կուտակումները, առաջադիմական նախագծերում ներդրումները: Լավ կլինի աշխատել տվյալների բազայի, գնումների ցուցակի և օգտակար կապերի հետ: Ռեսուրսների մի մասն արժե ընձեռել սեփական վիրտուալ հարթակի ստեղծմանն ու պահպանմանը: Հնարավոր է օգտակար ծրագրերի ձեռբերում:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ժամանակն անիմաստ վատնել. այսօր կարելի է մեկ կրակոցով մի քանի նապաստակ սպանել: Ֆիզիկական ծանրաբեռնություններից ավելի լավ է հանգստանալ՝ շեշտը դնելով ինտելեկտուալ ջանքերի վրա: Կապերը կամ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը կօգնեն լուծել ցանկացած խնդիր: Օրը թույլ է տալիս ամրապնդել ձեր հեղինակությունը, բարձրացնել կրթվածության մակարդակը, լրացնել բաց թողածը:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս այս օրը ծախսել իրենց հետաքրքրող թեմաների ուսումնասիրման վրա: Այսօր կարելի է խորացնել և ընդլայնել գիտելիքները՝ օգտագործելով կոլեկտիվ փորձը: Պետք կգա աղբյուրների հետ աշխատելու, տրամաբանորեն և անաչառ մտածելու ունակությունը: Գտած ճշմարտությունն ընդունելու համար ստիպված կլինեք վերացարկվել սեփական զգացմունքներից և սպասելիքներից: Շփման մեջ կարևոր է ընկերասիրությունը: