Ամերիկյան դրոշը, որն «Ապոլոն-15» առաքելության շրջանակներում 1971 թվականին իր հետ Լուսին է տարել տիեզերագնաց Դեյվիդ Սքոթը, կվաճառվի աճուրդում:

Տիեզերագնաց Դեյվիդ Սքոթը առանց իմանալու Լուսնի վրա քայլել է ԱՄՆ դրոշները մեջքի վրա: Դրանք կյանքի աջակցության համակարգով ուսապարկի մեջ գաղտնի տեղավորել է Տիեզերական կենտրոնի աշխատակիցը, ում անձն այդպես էլ չի հաջողվել պարզել: RR Auction ընկերության կողմից անցկացվող աճուրդի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին, դրոշներից մեկը և կյանքի աջակցության համակարգով ուսապարկը կներկայացվեն որպես առանձին լոտեր: Դրոշը պլանավորվում է ներկայացնել 15 հազար դոլարով, իսկ ուսապարկը՝ 30 հազարով կամ ավելի: