Ինչքան էլ որ տարօրինակ լինի, դեռևս կան մի շարք հարցեր, որոնց անզոր է պատասխանել նույնիսկ գիտությունը։

BlogNews-ը որոշել է գտնել նմանատիպ հարցեր, որոնք միանշանակ կհետաքրքրեն Ձեզ։

Ինչո՞ւ է բնությունը կնոջը մեծ կուրծք տվել


Կնոջ, ինչպես նաև էգ կապիկի կուրծքը լցվում է կաթով միայն այն ժամանակ, երբ վերջիններիս անհրաժեշտ է նորածին երեխայի կերակրել։ Սակայն, ի տարբերություն կապիկների, կնոջ կուրծքը մշտապես բավականին մեծ չափսեր ունի, և գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար է դա պետք։

Էվոլյուցիոն գիտնականների մեծամասնությունը հավատում է, որ կնոջ կուրծքը հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու գործիք է։ Իսկ դրա մեծ չափսը կարծես ազդանշան է տալիս, որ կինը լավ կկերակրի նորածին երեխաներին։ Սակայն մարդաբանները չեն հավատում այդ տեսությանը, քանի որ շատ մշակույթներում կնոջ կուրծքը սեքսուալ չի համարվում։

Որտեղի՞ց է առաջացել կյանքը


Այսօրը առավել տարածված է այն տեսությունը, որ կյանքն առաջացել է ոչ օրգանական նյութերից, քիմիական և ֆիզիկական գործընթացների շնորհիվ։ Սակայն այդ տեսությունն էլ շատ շատ թերություններ ունի։ Մինչ օրս գիտնականներին չի հաջողվում պարզել այն եզրը, որ կտարբերակեր մինչև կյանքի ստեղծումը և կյանքի ստեղծումից հետո եղած իրադարձությունները։ Գաղտնիք է նաև այն, թե ինչպես են ստեղծված մոլեկուլները գենետիկական ինֆորմացիա փոխանցելու ունակությունը ձեռք բերել։

Արդյո՞ք կենդանիները զգում են երկրաշարժը


Ընտանի կենդանիների տարօրինակ պահվածքը որևէ կատակլիզմից առաջ հայտնի է դեռևս Հին Հունաստանից։ Սակայն այդ փաստը բացատրել դեռևս չի հաջողվել, քանի որ փորձարկումներ կատարելու համար պետք է բնական կատակլիզմ ստեղծել։ Կա կարծիք, որ կենդանիների տարօրինակ պահվածքը կապված է լիցքավորված մասնիկների հետ, որոնք արտանետվում են երկրաշարժից առաջ, սակայն այդ վարկածը ևս պետք է ստուգել։

Ինչո՞ւ են կետերը իրենց ափ նետում


Շատ տարիներ առաջ Արիստոտելին հետաքրքրում էր, թե ինչու են այդքան շատ կետեր և դելֆիններ հայտնվում ափերին նետված, քանի որ, մնալով քիչ ջրում, նրանք շատ արագ սատկում են։ Գոյություն ունեն այդ պահվածքը բացատրող մի շարք վարկածներ՝

  • փոփոխական քամի պանկտոնը քշում է դեպի ափ՝ այդ կերպ դեպի ափ բերելով կետերի և դելֆինների
  • արևային փոթորիկները ինչ-որ կերպ ազդում են կաթնասունների վրա
  • դրա մեղավորը գիշատչի հարձակման ժամանակ առաջացած խուճապն է
  • օվկիանոսի աղմկային աղտոտումը վնասում է կետերի լսողական օրգանները և էխոլոկացիան

Սակայն դրանցից ոչ մեկը միանշանակ և հաստատ չէ։

Երբևէ կկարողանա՞նք զրուցել ռոբոտի հետ


Արհեստական բանականությունը անդադար զարգանում է, բայց երբևէ կկարողանա՞ դառնալ ինքնուրույն և ինքնաբավ համակարգ։ Այդպիսի համակարգ դառնալը անհրաժեշտ է մարդուն և մեքենային՝ հավասար հարթության վրա շփման համար, սակայն գիտնականները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե ինչքանով է դա հնարավոր։ Մինչ օրս իրականացված բոլոր փորձերը, որոնք նպատակ ունեին համակարգչին «սովորեցնել» մարդու պես մտածել, ձախողվել են։