Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

 

«Շուրջ 9 ամիս առավոտից մինչեւ երեկո աշխատելուց հետո հիմա վայելում եմ հանգիստս: Թեեւ պետք է նշեմ նաեւ, որ արդեն իսկ երկու առաջարկ եմ ստացել, բայց ստիպված եղա մերժել, քանի որ մեկը երկրորդական դեր էր, որը ես չեմ ուզում, իսկ մյուսում պետք է բաց տեսարաններ ունենայի, ինչը երբեք չեմ անի: Ինձ համար շատ կարեւոր է կեպարը, որով պետք է ներկայնամ հանրությանը: Հիմա կսպասեմ լավ առաջարկների, որի ընթացքում էլ ավելի լավ կհանգստանամ եւ շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս եւ ընկերոջս»,- նշեց Եվան ու հավելեց.

 

«Վերջին 9 ամիսնրի ընթացքում ընկերոջս հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել, քանի որ ծանրաբեռնված աշխատանքից հետո անընդհատ հոգնած էի լինում, բացի այդ, ժամանակ էլ չէի լինում: Այնպես որ, հիմա ավելի շատ կլինենք միասին»:

 

Մեր նկատառմանը, թե բաց տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու պատճառը սեփական համոզմունքներն են, թե ընտանիքի, ընկերոջ պահանջը, Եվան նկատեց.

 

«Իհարկե, ինքս հասկանում եմ, որ դերասանի մասնագիտության մեջ մտնում է նկարահանվել յուրաքանչյուր տեսարանում: Բայց իմ պարագայում դա միակ բանն է, որ չեմ ընդունում: Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել: Ի դեպ, երբ ընտրեցի այս մասնագիտությունը, ծնողներս հենց սկզբից էլ դեմ էին, որ համարձակ կերպարներով հանդես գամ, ես էլ խոստացա, որ նման իրավիճակներում ինձ չեն տեսնի: Ինչ վերաբերվում է ընկերոջս հայացքներին, իհարկե, նա էլ այդ ամենին դեմ կլինի, քանի որ այդ առումով խիստ է»:

 

Դերասանուհու համար շատ կարեւոր է, որ գլխավոր կերպարներում հանդես գա.

 

«Չեմ ուզում փոքր դերեր խաղամ, ուզում եմ գլխավոր կերպարներ լինեն: Իհարկե, ընդունում եմ հայտնի խոսքը, որ փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ, բայց ինձ հաճելի է ակտիվ լինել ու անընդհատ խաղալ, այլ ոչ թե մի նախագծի մեջ մի քանի անգամ միայն հանդես գալ»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում