Օրերս Բեյոնսեն Instagram կայքի իր պաշտոնական էջում մի տեսանյութ է հրապարակել, որում ամփոփված են իր նոր լուսանկարները: Երգչուհին պարբերաբար նոր լուսանկարներով է կիսվում իր երկրպագուների հետ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս տեսնել, թե ինչպես է օրեցօր փոխվում իր մարմնի կառուցվածը:

Դեռևս փետրվարին, երբ երգչուհին գեղեցիկ լուսանկարով հայտնեց իր հղիության մասին լուրը և այն, որ միանգամից երկու երեխայի է սպասում, համացանցից օգտվողների արձագանքը բավականին բուռն եղավ:

Ներկայացնում ենք երգչուհու հրապարակած տեսանյութը, որում կարող եք պարզել, թե այս անգամ ինչ լուսանկարներ է երգչուհի հրապարակել: