Blognews.am-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» հինգերորդ եթերաշրջանից հայտնի Լիլի Կարապետյանի հետ կյանքում առաջնորդվող կանոնների, կնոջ կարևոր առավելությունների, ինչպես նաև դերասանուհու, մոդելի կարիերայի մասին, ինչպես նաև դերասանուհին մի քանի դրվագ է պատմել անձնական կյանքից:

 

Ես առայժմ չեմ պատկերացնում՝ «Ֆուլ Հաուս»-ը իմ կյանքում ինչ մեծ դեր ունեցավ, որովհետև դեռ տաք եմ և բացի այդ՝ Հայաստանում չեմ բնակվում, որ զգամ ազդեցությունը: Իհարկե, նախագիծն ինձ մեծ ճանաչում բերեց, նույնիսկ Մոսկվայում հայերը մոտենում են, լուսանկարվում և դրական խոսքեր են ասում:

 

Մոսկվայում ես կյանքս եմ վայելում և զբաղվում եմ տարբեր աշխատանքներով: Առհասարակ, աշխատում եմ կյանքս հիմնական ինչ-որ աշխատանքի հետ չկապել: Երազող չեմ, պարզապես փորձում եմ կյանքս ապրել ժամանակին համընթաց: Զգում եմ՝ ինչպես է ժամանակն արագ գնում, ինքս էլ վախենում եմ կյանքում ինչ-որ բան չհասցնելուց, դրա համար էլ փորձում եմ մինչև վերջ մի բանի չտրվել: Շատ սիրում եմ նկարահանվել, դա իմ առաջին հոբբին է, սիրում եմ սպորտը, սիրում եմ զբոսնել, եթե ինչ-որ քաղաքում եմ, սիրում եմ ճանապարհորդել, դրա համար ես չեմ կարողանում մի տեղում մնալ: Օրինակ՝ կարող է հենց այս պահին որոշեմ, ցերեկը գնեմ տոմս և երեկոյան թռչեմ, ու ինձ խանգարող ոչ մի հանգամանք չպետք է լինի:

 

Հայաստանում ես ավելի պահանջված եմ, մասնակցում եմ տարբեր նախագծերի, այստեղ իմ ընկերներն են, և Երևանում ավելի շատ հնարավորություններ ունեմ: 

 

Անկեղծ ասած՝ չկա ոչ մի կտրուկ բան, որ ասեմ՝ այսպես չեմ նկարահանվի: Չեմ ցանկանա խոսել բաց տեսարաններում նկարահանվելու մասին, քանի որ չեմ ուզում դա հնչի որպես հայկական տաբու: Իհարկե, եթե, օրինակ Victoria՛s Secret-ից ստանամ առաջարկ, կնկարահանվեմ, դրա համար չեմ ցանկանում դրա մասին բարձրաձայնել: Կյանք է, ամեն ինչ փոխվում է, տեսակետներ են փոխվում, և ես նույն կերպ չեմ մտածում հիմա, ինչպես, օրինակ, կմտածեի մի քանի տարի առաջ: Բայց սկզբունքեր ունեմ, և եթե մի բան իմ ներաշխարհին չի համապատասխանում, դա չեմ անի, որքան էլ դա ինձ վերելք տա: Եթե ես ինձ հանգիստ չզգամ և սիրով չանեմ, ապա ինձ համար դա կորցնում է իմաստը:

 

Ինձ  հաճախ ասում են՝ ինչ լավ է, որ դու չունես հայկական կոմպլեքսավորվածություն: 

 

Եթե եկել եմ քասթինգի, չեմ ասում՝ կնկարահանվեմ, բայց հայրիկիս հետ խոսեմ, եղբորս կամ նշանածիս հարցնեմ, կիսաշրջազգեստս պետք է ծնկից ներքև լինի, ես այդպիսի պայմաններ չեմ դնում, և ինչպես ասում են ինձ հետ աշխատած մարդիկ, ինձ հետ բավականին հեշտ է: Իհարկե, ես էլ ունեմ իմ սահմանները, որոնք Հայաստանի համար բավականին լայն են: 

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում