Խոյ

Խոյերին սպասվում է էներգիայի վերելք, շուրջը տեղեկատվական դաշտի ակտիվացում, մի շարք անմոռանալի պահեր: Սպասվում են հաճելի նորություններ, յուրօրինակ առաջարկություններ, ուշադրության նշաններ, այդ թվում՝ հեռվից, հին ընկերներից և սիրելիներից, հեռավոր ազգականներից: Հաջող օր է ցանկացած շփման, գաղափարների բարձրաձայնման համար: Լավ կդասավորվեն կանանց հետ հարաբերությունները: Լավատեսությունը կարող է ուղեկցվել կարոտախտով:

Ցուլ

Հանգստյան օրերը լավ անցկացնելու համար Ցուլերին խորհուրդ է տրվում հրաժարվել ավելորդ համառությունից, պահպանողականությունից, ընթացիկ գործերով մտահոգվածությունից, դժգոհության և ագրեսիայի դրսևորումներից: Բոլոր Ցուլերին՝ հատկապես կանանց, աստղերը խորհուրդ են տալիս տրամադրվել ազատ և բաց կենսակերպի, դառնալ ավելի շփվող, ընկերասեր, հետաքրքրասեր: Կարելի է ձեզ ավելի վառ իմիջ թույլ տալ:

Երկվորյակ

Երկվորյակներին օրվա ընթացքում սպասվում են հաճելի անակնկալներ, հնարավոր են տեղաշարժեր մի քանի ուղղություններում: Հնարավոր է ձեզ վերջապես հաջողվի վերականգնել մոռացված կապերը, ինչ-որ մեկի հետ հանդիպել և անկեղծ զրուցել: Հիանալի օր է բանավեճի, երեկույթի համար: Անձնական նախաձեռնությունները, ձեր գաղափարների բարձրաձայնումը, առաջին պլան դուրս գալու այլ փորձերն արժե ժամանակավորապես հետաձգել:

Խեցգետին

Խեցգետինների համար հանգստյան օրերը կարող են հաճելի պարտականությունների շրջան դառնալ: Լիակատար ազատությունը քիչ հավանական է, բայց փոխարենը կիրականանա ձեր ցանկություններից մեկը: Ծանոթության կամ կապի զարգացման առիթ կարող է դառնալ ընտանի կենդանին: Չարժե հրաժարվել կորպորատիվ միջոցառման մասնակցությունից, գործընկերոջ տուն մասնավոր այցից. դա ձեր շահերից է բխում:

Առյուծ

Առյուծներին այս օրն առիթ կտա մոռանալ առօրյայի մասին, թույլ կտա խորասուզվել ստեղծագործության, ճանապարհորդությունների, ռոմանտիկայի, առաջընթացի, բարձրագույն արժեքների, վառ գաղափարների մթնոլորտում: Որպես հետևանք կլավանա տրամադրությունը, ավելի դրական կդառնա մտածողությունը: Օրվա իրադարձությունները կսնեն ձեր հույսերը, կամրապնդեն համոզմունքները, հաջողությունների, անակնկալների, բացահայտումների շրջան կկազմակերպեն:

Կույս

Կույսերին օրն անհրաժեշտ ազդակ կտա, համարձակություն և ազնվություն կհաղորդի բարոյական բարդ, կրիտիկական իրավիճակում, կօգնի վերակառուցել հին մտադրությունը: Հնարավոր են վառ կենցաղային կամ ինտելեկտուալ բացահայտումներ: Իրադարձությունների համար ազդակ կարող է դառնալ ընտանեկան տհաճությունը: Լուսավորումը ցավոտ, բայց ապաքինող կլինի: Ավելի լավ է չխուսափել անսպասելի անկեղծ զրույցից:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում օգտագործել ցանկացած հնարավորություն հանդիպման, ուղևորության, ճշմարտության բացահայտման, աշխարհընկալման ընդլայնման համար, ինչպես նաև արտահայտվելու, ձեր տեսակետը պաշտպանելու ցանկացած հնարավորություն: Շփումը վերականգնելու կամ փոխըմբռնում հաստատելու համար կարելի է խոսել ցավոտ հարցերի շուրջ, քննարկել աշխարհի, մերձավոր շրջապատի թեժ նորությունները:

Կարիճ

Կարիճների մոտ հնարավոր են անկանխատեսելի ծախսեր, անսովոր բացահայտումներ: Բացառված չէ հետաքրքրությունն արժույթային գործողությունների նկատմամբ: Մանր հաջողությունը կարող է ոգեշնչել ավելի խոշոր արկածախնդրությունների: Եկամուտների կամ ազատ միջոցների մի մասը կարելի է ներդնել հետագա ուսման, գիտելիքների ընդլայնման, անհրաժեշտ կապերի ձեռքբերման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր շփվող և պերճախոս են, իսկ իրադրությունը տրամադրում է շփման և օգնում է հաղթահարել կասկածները: Արժե այս համադրությունն օգտագործել ժամադրության, հասունացած զրույցի, ստեղծագործական գաղափարների և բաղձալի ցանկությունների բարձրաձայնման համար: Հնարավոր է ինչ-որ մեկից կարևոր բառեր լսեք: Չնայած դրականին՝ այս օրը դավադիր է. կարող եք ներքուստ խոցելի լինել, համակված ձեր քմահաճույքներով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր շփման կամ տեղեկատվության կարիք կզգան: Մեծ կլինի փոխադարձ վստահության և տվյալների հավաստի աղբյուրների կարիքը: Եթե իրավիճակը չի բավարարում նշյալ պայմաններին, շատերը կգերադասեն վիրտուալ շփումները, գրքերի ընթերցանությունը, օրագրի կամ արխիվների հետ աշխատանքը: Եթե խոսքը վերաբերում է սիրուն, արժե ավելի անկեղծ լինել, սակայն պետք չէ միանգամից ողջ ճշմարտությունն ասել ձեր մասին:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը դրական վերաբերմունք կապահովի կյանքի նկատմամբ, հնարավորություն կտա վերադարձնելու այն, ինչը կորած էր թվում: Հնարավոր են երկար սպասված նորություններ, հաճելի հանդիպումներ, գայթակղիչ առաջարկություններ: Գերազանց օր է ուղևորությունների, նամակագրության, զբոսանքների, սիրավեպի կամ սիրելի զբաղմունքների վերսկսման համար: Եթե հետաքրքրված եք անձնական շփումով, արժե նախապատվությունը տալ հենց դրան:

Ձկներ

Ձկների տրամադրությունը, ինչպես նաև նրանց հաջողությունները, այսօր կախված են անձնական խառնվածքից: Շփվող, նախաձեռնող Ձկներն, անկասկած, ակտիվ կենսակերպ կընտրեն, կօգտագործեն ցանկացած հնարավորություն՝ շեղվելու առօրյայից և պարտականություններից: Տիպիկ Ձկները կարող են վախենալ անցյալի ստվերներից և տրվել կասկածներին: Ցրվելու լավ եղանակ կարող է դառնալ առևտուրը կամ վիրտուալ շփումը: