Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել նախաձեռնություններից և զբաղվել ընթացիկ գործերի ավարտով: Աշխատունակությունն այսօր այնքան էլ բարձր չէ, սակայն կարող են օգնության հասնել համառությունը, շահագրգռվածությունը, սովորությունը, սկսածն ավարտին հասցնելու և ուսերից բեռը թոթափելու ցանկությունը: Պարգևատրում կդառնա երկար սպասված հանգիստը կամ կյանքի ավելի հաճելի կողմերին անցնելու հնարավորությունը:

Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն համակերպվել, որ այսօր շատ գործեր կընթանան իներցիայով: Գործերի դրվածքը, վերցրած ուղղությունը փոխելու փորձերը դժվար թե նկատելի արդյունք տան: Անցանկալի են բարդ թեմաների շուրջ խոսակցությունները: Օրը բարենպաստ է մշտական հարաբերությունների ներդաշնակեցման համար: Ընդ որում՝ կարևոր է փոխադարձ անկեղծությունը և օբյեկտիվությունը, հակառակ դեպքում՝ ռիսկ կա անցանկալի դետալների վրա աչք փակելու:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակների մեծամասնությունն աչքի չի ընկնում շփվողականությամբ: Եթե ձեր անձնական շփվողականությունը բարձր է, շփման շրջանակը կարող են նեղացնել արտաքին հանգամանքները: Լավագույն պահը չէ նաև նախաձեռնությունների համար. կարող եք էներգիայի պակաս ունենալ, ձեր կողքին կարող են չլինել անհրաժեշտ մարդիկ: Օրը կարող է անցնել սպասման մթնոլորտում, կախվածության վիճակում, առօրյա գործերի ռեժիմում:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը ներդաշնակ է: Շատ Խեցգետիններ, իրենց ջանքերից ստանալով բավարարիչ արդյունքներ, կարող են չցանկանալ առաջ շարժվել: Եթե հրատապ գործեր չկան, խելամիտ կլինի չգնալ գրասենյակ կամ աշխատավայր, չեղարկել գործնական հանդիպումները: Օրը հարմար է հանգստի, ներքին և արտաքին ներդաշնակության վերականգնման համար: Հանգիստ վիճակում կսկսի ավելի ուժեղ աշխատել ձեր ինտուիցիան, բացառված չէ լուսավորումը:

Առյուծ

Առյուծների մոտ հնարավոր է կարոտախտային կամ ռոմանտիկ տրամադրություն: Եթե ավարտված է աշխատանքի բարդ փուլը, չարժե միանգամից նոր առաջադրանքի անցնել: Օրը կոչ է անում թուլացնել արտաքին ծանրաբեռնությունները և ավելի շատ սնունդ տալ զգացմունքներին: Շփման պահանջն այսօր շատ չէ, կարելի է առանց որևէ կորստի օրն անցկացնել տանը: Չարժե մտածել վատի մասին՝ հատկապես քնից առաջ. ամեն ինչ դեպի լավն է գնում:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար ծրագրել ծանոթություններ, նախաձեռնություններ, բարդ ինտելեկտուալ աշխատանք: Օրը տրամադրում է զգացմունքների և երևակայությունների աշխարհ խորասուզվելուն, չի նպաստում ինտենսիվ մտավոր ջանքերին և ֆիզիկական աշխատանքին, նվազագույնի է հասցնում գրգռիչ և խթանիչ գործոնները: Հնարավոր է կարոտախտ նախկին հարաբերությունների նկատմամբ, հետաքրքրություն լուսանկարների հանդեպ:

Կշեռք

Կշեռքներին չի խանգարի լսել իրենց զգացողությունները կամ փորձել ավելի լավ հասկանալ մտերիմ մարդուն: Օրը սրում է ընկալունակությունը, փոխարենը դժվարացնում է շփումը: Շատ բան կախված կլինի հոգեկան վիճակից, որն էլ իր հերթին կարող է սերտորեն կապված լինել ֆիզիկականի հետ: Հնարավոր է էկզոտիկ ձեռքբերում: Լավագույն պահը չէ տեղեկատվական փոխանակության, անհատական կամ համատեղ նախաձեռնությունների համար:

Կարիճ

Կարիճներն այսօր հակված են չեզոքության, իրենց սովորությունների, տրամադրության, ինքնազգացողության նկատմամբ թողտվության: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր Կարիճ այս կանոնից կունենա իր բացառությունը: Ջանքեր գործադրելու համար կարող է շարժառիթ լինել գործընկերոջը հաճոյանալու ցանկությունը: Կարող եք նաև շատ բան զոհաբերել հանուն նրանց, ում սիրում եք: Օրը նպաստում է զգացմունքային և ինտիմ ներդաշնակությանը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս այս օրն ամբողջությամբ հատկացնել հանգստին: Բացառություն արժե անել միայն հրատապ գործերի և բուժական գործընթացների համար: Ավելի լավ է չշտապել հանգստյան օրերի ծրագրերում. վաղը դեպի լավը կփոխվեն հանգամանքները, կամ ավելի կառուցողական գաղափարներ ի հայտ կգան: Լավ կլինի այս օրն անցկացնել տանը: Կարելի է ժամանակ հատկացնել զվարճանքներին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարող է հատուկ լինել արտաքին պասիվությունը՝ բավականին հագեցած ներքին կյանքի ֆոնին: Այսօրվա ապրումները կարող են ծրագրել ձեր ապագան: Ընկճվածության մեջ չընկնելու համար ցանկալի է կենտրոնանալ դրական զգացմունքների վրա: Տպավորվող և խոցելի Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց, վայրերի և իրերի հետ տևական շփումից, որոնք ընկճվածություն են առաջացնում:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս չհամառել, եթե ինչ-որ բան չի ստացվում: Չարժե ձեզ վրա հավելյալ ծանրաբեռնություն վերցնել: Այսօր կարող եք ընթարկվել ուժգին ապրումների: Այսօր խորհուրդ չի տրվում ծրագրեր կազմել, խոստումներ տալ: Ցանկալի է կրճատել շփման շրջանակը, վաղվան թողնել ծանոթությունները, որոնումները, կարծիքներով ակտիվ փոխանակումը, նոր երթուղիների յուրացումը, թարմ գաղափարների առաջադրումը:

Ձկներ

Ձկների մոտ հաճելի անորոշության պահ է: Կարելի է ոչ մի տեղ չշտապել, հետաձգել տհաճ աշխատանքը, կարևոր ընտրությունը, պատասխանատու որոշումը: Այս օրը չի տրամադրում արտաքին ակտիվության, բարձր շփվողականության, շատ Ձկների համար բավական կլինի սեփական երազանքների աշխատանքը: Հանգամանքները թույլ կտան ազատորեն հետևել ձեր իդեալներին, սովորություններին: Լավ կլինի այս օրն օգտագործել լիակատար հանգստի համար: