Չինաստանի բնակիչը առաջարկություն է արել իր ընկերուհուն` որպես սիրո նշան նրան նվիրելով 33 տոննա կշռող քարի կտոր, որը նրան վաճառել են որպես երկնաքար, հայտնում է Sina-ն:

Անցյալ տարի Լյու Վեյը ընկերուհու` Վան Ֆանֆանի հետ հյուր է գնացել մի կոլեկցիոների, ում մոտ եղել է հսկայական երկնաքար: Այն երկուսին էլ դուր է եկել, և Լյուն որոշել է առաջարկություն անելիս այն նվիրել հարսնացուին:

Երկար սակարկելուց հետո նա քարի համար վճարել է միլիոն յուան (158700 դոլար): Հարկ է նշել, որ նախապես նրանք պլանավորել էին այդ գումարը ծախսել բնակարան ձեռք բերելու վրա:

Երկնաքարը բերել են Ուրումչի և տեղադրել հրապարակներից մեկում և ծածկել կարմիր կտորով: Լյուն աղջկան պաշտոնական առաջարկություն է արել քարի կողքին և ստացել դրական պատասխան: