Երգչուհի Սիրուշոն վերջերս ներկայացրեց «Դեր Զոր» տեսահոլովակը, որը տարածում գտավ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան մամուլում։ Հատկանշական է Wiwibloggs-ի թուրք թղթակիցը'Գյոքան Թաշը, տպավորվել է Սիրուշոյի նոր աշխատանքով և անդրադարձել երգչուհու կատարած աշխատանքին։ Պարզվում է՝ նա Սիրուշոյի վաղեմի երկրպագուն է։

 

«Սիրուշոն հիանալի երգչուհի է։ Նրա «Քելե-Քելե» երգը «Եվրատեսիլ»–ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Անցյալ տարի նա ներկայացրել է իր «Արմատ» ալբոմն ու բոլորին հիշեցրել, որ նա ավելին է, քան պարի արքայադուստրը։ Այժմ նա հեղինակել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Դեր Զոր»։

 

Այնպես, ինչպես 2016-ին՝ «Մի թողեք ինձ մենակ» երգի դեպքում, այժմ էլ Սիրուշոն երգեց Սիրիայում գտնվող Դեր Զոր քաղաքի մասին։ Երբ լսում ես երգը, կարող ես զգալ հայկական ոգին քո մարմնում։ Երգի դժբախտ պատմությունը հասկանալի է բոլորին։ Այն անգլերեն ու հայերեն լեզուներով է։

 

Այս անգամ Սիրուշոն իրոք ինչ–որ նոր ու խիզախ գործ է արել։ Նա ու իր թիմը մեկնել են Կարս քաղաք ու նկարահանումներն Անիում արել։ Հաշվի առնելով տվյալ տարածքի գեոպոլիտիկական վիճակը՝ այս ամենը շատ անսպասելի էր։

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: