Խոյ

Խոյերի համար հանգստյան օրերը կարող են նշանավորվել նոր տնտեսական հոգսերով: Հետաքրքրությունների ոլորտ կարող են դառնալ գնումները, կերակուր պատրաստելը, մթերքի, դեղորայքի, պահեստամասերի պաշարները լրացնելը: Բացառված չէ, որ ստիպված լինեք ժամանակի մի մասն անցկացնել ավտոտնակում, արհեստանոցում, պահեստում, ավելի ակտիվորեն սկսեք զբաղվել ընտանի կենդանիների խնամքով  և վարժեցմամբ:

Ցուլ

Օրը ներդաշնակ է աշխատասեր գործնական Ցուլերի համար, ովքեր օրվա ցանկացած ժամի պատրաստ են քրտնաջան աշխատանքի: Հաջող պահ է ձեր կյանքում օգտակար փոփոխություններ մտցնելու համար՝ կապված անձնական սովորությունների, սնման, կենցաղի հետ: Կարելի է զբաղվել ֆիզիկական և էներգետիկ ռեսուրսների վերականգնմամբ, հիշել գործիքների, տեխնիկայի հետ վարվելու հմտությունները: Օգտակար կլինի ֆիտնեսը, մերսումը:

Երկվորյակ

Այս հանգստյան օրերին շատ Երկվորյակներ ստիպված կլինեն հիշել կենցաղի, տան, ընտանեկան պարտականությունների մասին: Բացառված չէ, որ ստիպված լինեք զբաղվել տնտեսական հոգսերով, մաքրությամբ, տեսակցել ծնողներին, ինչ-որ մեկին օգնել, ինչ-որ մեկին հոգ տանել: Կարող է ավելի ամուր նյութական հիմք պահանջել ձեր հոբբին: Որոշ Երկվորյակներ իրենց վրա կվերցնեն ուրիշների պարտականությունների մի մասը:

Խեցգետին

Գործնական Խեցգետիններին այսօր ոչինչ չի խանգարի հոգում ռոմանտիկ, գաղափարներին հավատարիմ մնալ: Օրը թույլ է տալիս հաճելին համատեղել օգտակարի հետ: Չարժե այս հանգստյան օրերի համար զուտ ռոմանտիկ միջոցառումներ կազմակերպել: Կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ավտոտեխսպասարկման կետում, այցելել տնտեսական խանութներ: Ստեղծագործական զբաղմունքներում հատուկ դեր  կխաղա տեխնիկական կողմը:

Առյուծ

Առյուծների մոտ կարող է նոր գործնական նպատակ ի հայտ գալ, իսկ դրա հետ՝ նաև անհանգստանալու նոր առիթ: Հնարավոր է որոշեք գնել մի բան, որը հետաձգել էիք, մեկնել թանկարժեք ճանապարհորդության կամ կազմակերպեք միջոցառում, որը միջոցների ներդրում կպահանջի: Ցանկությունների իրագործումը կարող է կախված լինել վճարունակությունից: Մտադրության իրականացման համար արժե ճշտել ձեր անձնական միջոցների դրությունը:

Կույս

Կույսերի արարքներն ավելի գործնական են դառնում, ինչը դրական է ազդում ցանկացած միջոցառման ելքի վրա: Իրադրությունը թույլ է տալիս վերադառնալ ծանոթ երթուղիներին և զբաղմունքներին, եկամտաբեր գործին: Կարելի է քայլ կատարել համագործակցության կենդանացման, բիզնեսի օպտիմալացման և ընդլայնման համար: Կարող է պետք գալ շուկայի իմացություն, ֆինանսական հոտառություն: Հաջողություն են խոստանում գործնական ուղևորությունները:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում այս հանգստյան օրերի համար կարևոր միջոցառում ծրագրել, պատասխանատու քայլ կատարել: Ձեզ կարող է դժվար լինել վերահսկել իրադարձությունների ընթացքը և ուղղել այն անհրաժեշտ ուղղությամբ: Մասնավորապես, հնարավոր են բարդ պահեր՝ կապված ֆինանսների և ունեցվածքի հետ: Կարելի է մնալ ստվերում և նախաձեռնությունը հանձնել հուսալի գործընկերոջը. ամենայն հավանականությամբ նա ձեզանից գործնական դուրս կգա:

Կարիճ

Կարիճներին այս հանգստյան օրերը կօգնեն հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին կամ սեփական նոր դերին: Հարաբերությունների սրումից խուսափելու համար ստիպված կլինեք համառությունը և ակտիվությունը համադրել դիվանագիտության հետ: Չարժե առանց լուրջ պատճառի թշնամանքի և մրցակցության մթնոլորտ հրահրել: Եթե իրադարձությունների նախաձեռնողը դուք չլինեք, կարևոր կլինի ժամակին և ճիշտ արձագանքել ուրիշի պահվածքին:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն ուշադրություն դարձնել գործերի տնտեսական կամ տեխնիկական հատվածին: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակավորապես հետաձգել սեփական ծրագրերը, որպեսզի մասնակցեք ընտանիքի խնդիրներին կամ ինչ-որ նախագծի, գործընթացի կարգավորմանը: Դրանում ձեզ կարող է պետք գալ արտադրական, խոհարարական և բուժական տեխնոլոգիաների իմացությունը, ենթարկվելու ունակությունը, առօրյա գործերով զբավելու պատրաստակամությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այս հանգստյան օրերին բացվում է նոր շրջան, որը կարող է շատ բեղմնավոր լինել: Հաջող պահ է սխալների ուղղման համար: Հնարավորություն է առաջանում նաև անձնական հարաբերությունների լավացման համար՝ ձեր թերությունները փոխհատուցելով բացահայտ և անվիճելի արժանիքներով: Հաջողությանը կօգնի նաև համառությունը, գործնականությունը, դիմացկունությունը: Մտածած գործը չարժե երկար ժամանակով հետաձգել:

Ջրհոս

Ջրհոսների համար կարող է գործունեության դաշտ բացվել՝ կապված տան, տարածքի, ունեցվածքի հետ: Հնարավոր է հետաքրքրություն տան, արհեստանոցի բարեկարգման նկատմամբ: Իրադրությունն այնքան էլ կայուն չէ, արժե հաշվարկել ռիսկերը: Ավելի լավ է խուսափել երկարաժամկետ ներդրումներից, նոր նախագիծ բացելուց. և՛ ֆինանսական, և՛ ընտանեկան իրադարձությունները գարնանը կարող են անկանխատեսելիորեն զարգանալ:

Ձկներ

Այս հանգստյան օրերին աստղերը Ձկներին խորհուրդ չեն տալիս ուղղակի նախաձեռնություն դրսևորել, սակայն չեն արգելում իրենց ուղին հարթել շրջանցիկ ճանապարհներով: Առաջընթացը խնդրահարույց է ֆինանսական գործերում, խոշոր նախագծերում և սիրո մեջ: Հաջողությունն առավել հավանական է պարզ առօրյա գործերում: Նոր ընդհանուր հոգսը կօգնի ամրապնդել ամուսնական միությունը: Միայնակ Ձկներին խորհուրդ է տրվում ընդունել մանր ծառայություններ, օգնություն: