Այսօր՝ մարտի 8-ին, Երևանի տարբեր հատվածներում երթ ու ակցիաներ իրականացրին մի խումբ երիտասարդներ, ովքեր կանանց միջազգային տոնին ոչ թե բավարարվում են ծաղիկներ ու նվերներ ստանալով, այլ բարձրացնում էին կանանց իրավունքների վերաբերյալ խնդիրներ: Ակցիաները զուգորդվում էին սուրճի բաժակ նայելով, կենցաղային իրերի, թմբուկների ձայներով:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային «Ո՛չ հայրիշխանությանը», «Այսօր կանանց իրավունքներից խոսելու օրն է» , «Ո՛չ ազգ, ո՛չ սահման, ո՛չ ամուսին, ո՛չ պետություն, ո՛չ տեր, ո՛չ Աստված, ո՛չ խոհանոց, ո՛չ գժանոց» կարգախոսներ: