Հաջողակ մարդկանց մեծ մասը ձգտում է ֆինանսական անկախության: ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի հոգեբանները նշում են, որ հաջողության համար անհրաժեշտ է հստակ նպատակ սահմանել և չշեղվելով ձգտել դրան:

Ուսումնասիրությանը մասնակցել է 1000 մարդ: Արդյունքում առանձնացվել են հաջողակ մարդկանց մի քանի հատկանիշ:

Հաջողակ մարդիկ ուշ են բավարարվում իրենց աշխատանքի արդյունքից: Նրանք ամեն ինչում ենթատեքստ են փնտրում, այդ թվում նվերներ ստանալիս՝ դրանցում հատուկ իմաստ են տեսնում:

Հաջողակ մարդիկ հիմնականում բարի են և հոգատար: Նրանց հիմնական թերությունը ժամանակի պակասն է:

Անձնական կյանքը նրանց համար երկրորդ պլան է անցնում: