Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը: Հիշեցնենք, որ ֆիլմը ֆինանսավորել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը:

 

Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան ապրիլի 21-ին է:

 

Տեղեկացնենք նաև, որ «Խոստում» ֆիլմի ստեղծողների թիմը որոշում է ընդունել ցուցադրությունից ստացված եկամուտները նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում' Էլթոն Ջոնի ՁԻԱՀ/ՄԻԱՎ–ի դեմ պայքարի հիմնադրամին և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների։