life.tert.am -ը գրում է.

 

Վերջին շրջանում հաճախ են խոսակցություններ պտտվում, որ դերասան Միքայել Պողոսյանը և դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն։ Tert.am Life–ի խմբագրություն դիմած ընթերցողները խնդրել են պարզել լուրերի իսկությունը՝ նշելով, որ նրանց հաճախ են միասին տեսնում, վերջերս էլ Միքայելն ու Աննան օդանավակայանում են միասին եղել։

Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life–ը կապ հաստատեց Միքայել Պողոսյանի հետ։ «Անհեթեթ բաներ են խոսում մարդիկ: Ես անձնական ոչ մի հարցի չեմ պատասխանում, բայց այդպիսի բան չկա։ Եթե ինձ տեսնում են մեկի հետ, դա չի նշանակում, որ այդ մեկի հետ հարաբերություններ ունեմ։ Մենք գործընկերներ ենք։ Սցենարի վրա եք աշխատում, որտեղ նա որպես խմբագիր է։ Դրանով եզրափակվում է»,– նշեց Միքայել Պողոսյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: