Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հավկիթը կարող է կանխել սրտի կաթվածը: Պատճառը հավկիթի մեջ առկա ամինաթթուներն են:

Միչիգանի համալսարանում հատուկ հետազոտություն են անցկացրել' պարզելու համար, թե որ մթերքներն են օգնում կանխարգելել սրտի կաթվածը:

Պարզվել է,որ ամենահասանելի միջոցը հենց հավկիթն է:

Օրական մեկ հավկիթը կարող է մինչև 12 տոկոսով նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը: