Սննդի յուրաքանչյուր չարաշահում ունի իր կողմնակի ազդեցությունը: Բանանը պարունակում է մոտավորապես 105 կալորիա, որոնցից 3-ը՝ ճարպեր: Ածխաջրերի քանակությունը մոտավորապես 27 գրամ է, որն էլ վերածվում է գլյուկոզայի՝ էներգիա հաղորդելով օրգանիզմին: Յուրաքանչյուր դիետոլոգ կամ ֆիտնես մարզիչ ձեզ կասի, թե որքան օգտակար է բանանը: Այս միրգը ոչ միայն օգտակար է մարմնի, այլև՝ ուղեղի համար, քանի որ գյուկոզան համարվում է էներգիայի ամենահիմնական աղբյուրը:

 

Եթե օրական 2 բանանից ավելի եք ուտում, գլյուկոզան կուտակվում է մկաններում և լյարդում գլիկոգենի տեսքով՝ անհրաժեշտության դեպքում էներգիայի վերածվելու նպատակով: Եվ միայն այն դեպքում, երբ խախտվում է գլիկոգենի քանակը, գլյուկոզան կուտակվում է ճարպերի տեսքով: Դիետոլոգները կարծում են, որ կարևոր է մեծ քանակությամբ բանան ուտելը, սակայն ուտելու քանակությունը կախված է ակտիվ կենսակերպից, տարիքից, մարմնի կառուցվածքից և այլ գործոններից:

 

Բանանը սնուցում և էներգիա է հաղորդում օրգանիզմին, որն անհրաժեշտ է առողջ քաշի համար, միայն դրա ավելցուկն է հանգեցնում քաշի ավելացման: Դիետոլոգներն ու մասնագետները խորհուրդ են տալիս չկենտրոնանալ միայն մեկ ուտելիքի վրա: Այնպես որ, սեզոնային մրգեր կերեք, սննդակարգում ավելացրեք մեկ կամ երկու բանան և ազատվեք քաշ կուտակելու վախից: