Ամերիկյան Թեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից դեպի հարավ-արևմուտք վեց պտտահողմ է մոլեգնել. կան տուժածներ:

 

Associated Press-ի փոխանցմամբ՝ Հյուսթոնից 113 կմ հեռավորությամբ առնվազն վեց մարդ է տուժել:

 

Նախնական տվյալներով՝ չորս տուն է փլուզվել և ևս մի քանիսը վնասվել:

 

Նշվում է նաև, որ յոթ մարդու վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: