Հետազոտողները խորհուրդ են տալիս, թե որ վիտամիններն արժե ընդունել լրացուցիչ հաբերի միջոցով, իսկ որոնք՝ ոչ:

Մուլտիվիտամիններ. ոչ

Պակասը կարելի է լրացնել սննդի միջոցով: Վիտամիններ A, C, B-ն, որ պարունակվում են այստեղ, չափից շատ լինելու դեպքում վտանգավոր են առողջության համար: Ըստ ուսումնասիրությունների՝ գերհագեցվածության դեպքում նույնիսկ մարդու կյանքի տևողությունն է կարճանում:

Վիտամին D. այո

Այն նպաստում է ոսկրերի ամրությանը, իսկ սննդի միջոցով այն ստանալը դժվար է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր լրացուցիչ վիտամին D են ստանում, ավելի երկար են ապրում:

Հակաօքսիդանտներ. ոչ

A, C, E վիտամինները հակաօքսիդանտներ են, սակայն սրանք բոլորը պարունակվում են մրգերի, բանջարեղենների մեջ և ավելի առողջարար է դրանք ուտելով պակասը լրացնել: Քանի որ այս վիտամինների գերհագեցվածության դեպքում նույնիսկ կարող է քաղցկեղ առաջանալ: