Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Դե իհարկե խոսքը պզուկների մասին է: Բայց դա արդեն խնդիր չէ LADYNEWS-ի ընթերցողների համար: Հասարակ խնձորը կարող է իսկական փրկիչ դառնալ նման իրավիճակում:
Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք կորյակի վրա, թողեք 20 րոպե:

Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա:

Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից: Խնձորը նաև ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը խորը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք:

Այս հեշտ միջոցը կարելի է կիրառել ոչ միայն պզուկների, կորյակների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում' կապտուկներ, վնասվածք, սև կետիկ: