Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: People-ին հղում անելով «Լենտա»-ն գրում է, որ զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են։

Հրատարակության տեղեկություններով՝ նրանք հույս ունեն դրա դիմաց ավելի մեծ գումար ստանալ արքայադստեր մահվան 20¬րդ տարելիցի պատճառով: Նրանք զարդը գնել են 2010 թվականին 632 հազար դոլարով, իսկ այժմ մտադիր են այն վաճառել 12 մլն դոլարով:

Ադամանդներով և մարգարտով զարդը, որի մասին խոսվում Է, ստացել Է «Կարապի լիճ» անվանումը՝ ի պատիվ համանուն բալետի, որի ներկայացմանը 1997 թվականին Դիանան ներկա Է եղել այդ մանյակով՝ իր մահվանից մի քանի շաբաթ առաջ: Այդ այցելությունը դարձել Է հանրության մեջ նրա հայտնվելու վերջին դեպքերից մեկը: