Հանրահայտ հայ երգչուհի Անահիտ Սիմոնյանը զբաղվում է մոդելային բիզնեսով։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մանրամասները։
Անահիտ, Ֆեյսբուքի Ձեր էջում գրված է Anahit Simonyan Fashion։ Ի՞նչ է դա։
Պարզապես բացվել է իմ նոր ատելյեն, որտեղ յուրաքանչյուրը կարող է պատվիրել ինչ իրեն է անհրաժեշտ։ Մենք հրաշալի աշխատողներ ունենք, եւ ցանկացած պատվեր կկատարվի անհրաժեշտ մակարդակով։ Ատելյեում նաեւ հրաշալի աշխատասենյակ ունեմ, որտեղ կընդունեմ պատվերներն ու կաշխատեմ դրանց վրա։ Իսկ շուտով ծրագրում ենք նաեւ խանութ բացել։
Ո՞ւմ պատվերի վրա եք այժմ աշխատում։
Այժմ աշխատում եմ երգչուհի Էմիի պատվերի վրա։ Նա շուտով նոր հոլովակ կթողարկի, իսկ մենք ստեղծում ենք նրա կերպարը։
Ինչո՞ւ եք որոշել ատելյե բացել։ Ո՞ւմ գաղափարն է։
Գաղափարն իմն է, քանի որ մանկուց շատ եմ սիրել կարել ու հագուստի հետ փորձեր անել։ Հիմա էլ իմ բեմական շատ կերպարներ հենց ես եմ մտածում։ Եւ հետո, միշտ էլ ցանկացել եմ սեփական գործն ունենալ։
Ձեր այս գործը շոու բիզնեսից Ձեր հեռանալու պատճառ կարո՞ղ է դառնալ։
Իհարկե՝ ոչ։ Ես հիմա նոր երգի վրա եմ աշխատում, որը գրել է Ռիչարդ Մադլենյանը։ Հանդիսատեսը կարող է այն տեսնել ու լսել ամռանը։
Հարցին, թե ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Հայկոն, Անահիտ Սիմոնյանն այդպես էլ չպատասխանեց։