Billionaire իտալական մակնիշը ներկայացրել է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածու: Շնորհանդեսն անցկացվել է Միլանում կազմակերպված Նորաձեության շաբաթի շրջանակներում: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հարթակի վրա տեղադրված Էր ոսկեզօծ ուղղաթիռ, որի ղեկանիվի մոտ ընկերության կրեատիվ տնօրեն Պլուտոսն Էր:

Ցուցադրության գլխավոր թեման վեսթեռներն են: Հարթակի պարագծով տեղադրված էին Էկրաններ, որոնց վրա հեռարձակվում էին ամերիկյան կինոյի դասականներ դարձած ֆիլմեր:

Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա դրանում տեղ էին գտել ժակետներ եւ օձի ու կոկորդիլոսի կաշվից պատրաստված գոտիներ, շինշիլայի բամբյոռներ, ջրաքիսի մորթուց մուշտակներ եւ կարակուլե վերարկուներ:

Billionaire Couture ընկերությունը հիմնվել է 2003 թվականին իտալացի ձեռնարկատեր Ֆլավիո Բրիատորեի կողմից: Ներկայում մակնիշի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը Philipp Plein ֆիրման է:

Billionaire Couture բրենդի ներքո վաճառվում են հագուստներ, կոշիկ, պայուսակներ եւ տղամարդկանց համար նախատեսված աքսեսուարներ: