2016-ը Լիկա Սալմանյանի համար նպատակների իրականացման տարի էր. նա բացեց գեղեցկության իր կենտրոնը, որի միտքը վաղուց ուներ, նկարահանվեց «Հին արքաներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմում, ինչպես պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, տարեվերջին հասցրել է նաեւ վերապատրաստվել որպես դիմահարդար:

 

2017-ը Լիկան դիմավորել է ընտանիքի հետ.«Ընտանեկան տոն է, այդ իսկ պատճառով դիմավորեցի տանը, ավելի ուշ միացա քույրիկիս ընտանիքին: Մի քանի օր անց արդեն քաղաքից դուրս շարունակեցի նշել: Ինձ համար բոլոր Ամանորները հիշվող են, քանի որ այդ տոնն իր հետ բերում է նոր հույսեր, նպատակներ, սպասումներ»,-ասել է նա եւ հավելել, որ սիրելին տոնի առթիվ գեղեցիկ անակնկալներ է մատուցել, սակայն բարձրաձայնել չի ցանկացել:


Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում