Ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտություններից հետո հետաքրքիր եզրակացության են եկել . նրանք հայտարարել են, որ դաջվածքներ ունեցող մարդկանց իմունիտետն ավելի բարձր է, քանի որ դաջվածքները նպաստում են, որ օրգանիզմը դիմակայի տարբեր վիրուսներին, նաև գրիպի վիրուսին:

Գիտնականները պնդում են, որ մարմնին դաջվածքներ անելու ժամանակ մարդը ցավ է զգում, իսկ այդ ցավի միջոցով զարգանում են օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները: Դրանով է բացատրվում վիրուսներինն դիմակայելու ունակությունը:

Այս կարծիքին հակված մասնագետներն ասում են նաև, որ որքան շատ դաջվածք ունի մարդը, այնքան ավելի բարձր է նրա իմունիտետը: