Life.panorama.am-ի զրուցակիցն է Լիլիթ Հարոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Change» սիթքոմում` Հովհաննես Ազոյանի հերոսի` Մարսելի կնոջ կարգավիճակում:

 

-Լիլիթնախեւառաջ մի փոքր պատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:


- Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի «Հոգեբանության» ֆակուլտետը, նաեւ սովորել եմ Երգի պետական թատրոնի «Հաղորդավարության» բաժինը: Սիրում եմ հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն, պարում եմ ու զբաղվում եմ յոգայով:

-Դերասանական կրթություն չունեք, հետաքրքիր է կերպարներ կերտելիս, այս ոլորտում ստեղծագործելիս 

ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և ո՞ւմ խորհուրդներն եք առավել շատ կարեւորում:


- Այո, դերասանական կրթություն չունեմ, կերպարներս կերտելիս ինձ օգնում է մասնագիտությունս. Փորձում եմ մտնել կերպարիս հոգեբանության մեջ, հասկանալ իրեն ու դառնալ ինքը: Կարեւորում եմ այս ոլորտում պրոֆեսիոնալների խորհուրդները, ինչպես նաեւ հաշվի եմ առնում հարազատներիս կարծիքը:

 

-Հեռուստադիտողը հիմա Ձեզ տեսնում է «Change» սիթքոմումսա արդեն երկրորդ հումորային նախագիծն էԿատակերգության ժանրը ընտրելը Ձեր ընտրությո՞ւնն է, թե ռեժիսորների:


- Առաջարկներ շատ եմ ունենում տարբեր ժանրերում նկարահանվելու: Թե ինչու կատագրեկություն, պատասխանը մեկն է` մարդկանց ժպիտ, ծիծաղ ու դրական էմոցիաներ փոխանցելու համար: Մենք օրվա ընթացքում ամենաքիչը երեք մարդու պետք է ժպիտ պարգեւենք: Միաժամանակ պետք է ասեմ, որ շատ շուտով ինձ կտեսնեք նաեւ այլ նախագծում, այդ թվում այլ ժանրերում եւս:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում