Երեկ՝ հունվարի 12-ին, երգչուհի Ռուզան Ավետիքյանը նշում էր ծննդյան 39-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացել է անձնական ցանկություններով եւ 2017-ի հետ կապված ծրագրերով:
 
 
Ծննդյան օրվա հետ կապված ինքն իրեն Ռուզանը մեկ բարեմաղթանք ունի.
 
 
«Ինքս ինձ բացի ստեղծագործական հաջողություններից ամենակարեւորը մաղթում եմ ընտանեկան երջանկություն, քանի որ կարծում եմ, դա մարդու կյանքում ամենակարեւորն է: Ի դեպ՝ ուզում շնորհակալությունս հայտնել ծնողներիս ինձ կյանք տալու եւ այդքան լավ դաստիարակության համար: Շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսիս, առանց նրանց գնահատականի մենք ոչինչ անել չենք կարող»,- նշեց նա:
 
 
Մեր հարցին, թե երգչուհին արդյոք շատ կանանց նման չի մտածում մայրանալ՝ չգտնելով իր պատկերացումների տղամարդուն , պատասխանեց.
 
«Ոչ, ես կմայրանամ այն ժամանակ, երբ իմ ընտանիքը կստեղծեմ: Երբ լիարժեք ու առողջ ընտանիքում ես մեծանում, իսկ ես հենց այդպիսի ընտանիք ունեմ, ապա քեզ համար հենց նման ընտանիք ես ուզում ունենալ, որպեսզի տղամարդդ նման լինի հորդ, եղբորդ: Ես ուզում եմ ստեղծել իմ ընտանիքը, որտեղ առողջ մթնոլորտում կծնվեն նաեւ իմ ապագա երեխաները»:
 
Հոբելյարի խոսքով՝ շատերի կարծիքով ինքը մեծամիտ է, դա էլ պատճառ է դառնում, որ տղամարդիկ խուսափեն իրենից: Թե որն է Ռուզանի ՝ տղամարդու իդեալը, նկատեց.
 
 
«Չգիտեմ էլ, թե ինչու, բայց շատերի կարծիքով ես գոռոզ եմ, մռայլ, չշփվող, անգամ լսել եմ, որ որոշ տղամարդիկ ինձնից վախենում են: Այս պահին ուզում եմ ասել, որ ինձնից վախենալ պետք չէ, ես ոչ մեկին ոչ կոպտում եմ, ոչ էլ նեղացնում: Եթե խոսեմ իդեալից, ապա պետք է նշեմ, որ իմ տղամարդու իդեալը հայրս ու եղբայրս են, կարծում եմ՝ տղամարդը պետք է իր կնոջը կես խոսքից եւ մեկ հայացքից հասկանա, նա չպետք է լինի ստախոս, պետք է լինի աշխատասեր ու առատաձեռն: Եթե այս հատկանիշները լինեն, ուրեմն մնացած ամեն բան փոխզիջման ու իրար հասկանալու շնորհիվ կարող է կայանալ»:
 
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։