Բրիտանացի գիտնականները նշել են առողջ քնի համար անհրաժեշտ գլխավոր պայմանները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել գուլպաներով, ինչը թույլ կտա տաք պահել ոտքերը: Նրանք նաև առաջարկում են ննջասենյակներից հանել տնային կենդանիներին:

Բացի այդ, առաջարկվում է քնելուց 3 ժամ առաջ ոչինչ չուտել և չխմել, ինչպես նաև հրաժարվել բոլոր սմարթֆոններից:

Գիտնականները հիշեցնում են, որ առողջ քնի տևողությունը պետք է կազմի 7-8 ժամ: