Այս մոդելն ապացուցում է, որ լողազգեստ ցուցադրող մոդելները պարտադիր չէ, որ երիտասարդ լինեն։ Հավատում եք, թե ոչ, բայց Yazemeenah Rossi-ն 61 տարեկան է։ Նա ծնվել է Ֆրանսիայում, 1955 թվականին։

Ո՞րն է նրա երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը։ Կինն այս հարցին պատասխանել է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա։ Դա նրա արդյունքն է, որ ինքը միայն օրգանական սնունդ է օգտագործում։

«Ես յուղով օծում եմ մաշկս ու մազերս, շաբաթը մեկ անգամ մաքրում եմ մաշկս ձիթապտղի յուղով ու շաքարով, ուտում եմ ձուկ, օրգանական միս ու մեկ ավոկադո ամեն օր»,- ասել է Rossi-ն։