Ասում են, որ երբ տղամարդն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր կնոջ նկատմամբ, հաջողությունն անակնկալ կերպով լքում է նրան: Փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը…

 

Ինչպես հայտնի է, կանանց ստեղծագործական ներուժը մի քանի անգամ ավել է, քան տղամարդկանցը, և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կինը կարող է վճռական ազդեցություն ունենալ ինչպես իր, այնպես էլ՝ իր կողակցի ճակատագրի վրա:

 

Երբ կինը հարաբերություններից ստանում է միայն երջանկություն և հաճույք, այդ ժամանակ իր կողակցի առաջ բացվում են բոլոր փակ դռները և հաջողությունը սկսում է ուշի ուշով հետևել նրան: Ունենալով ինքնաբավարարված հոգեվիճակ, կինն օրհնում է իր կողակցի հաջողությունը՝ այդպիսով ներգրավելով միայն դրական իրադարձություններ:

 

Իսկ եթե կինը բավարարված չէ իր ընտանեկան կյանքով և գոհ չէ իր ամուսնուց, ապա վերջինիս շատ դժվար կլինի հասնել հաջողության՝ ինքնաիրացման միջոցով:

 

Այնպես որ, սիրելի տղամարդիկ, առավել ուշադիր եղեք ձեր կանանց նկատմամբ՝ շրջապատելով նրանց միմիայն դրական էներգիայով, ուշադրությամբ և անսահման քնքշանքով, և հաջողությունը երբեք երես չի թեքի ձեզնից: