Ներքնազգեստ գնել սեքոնդ-հենդ խանութներից:
Ասել այլ աղջկա. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»:
Մերկ ձեռքերով խեղդել այն աղջկան, ով ասում է. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»:
Հավատալ տղային, երբ նա, չնայելով իր աչքերին, ասում է. «Շարունակիր, սիրելիս, ես լսում եմ քեզ»:
Մեջքի ստորին հատվածին դաջվածք անել:
Հանդիպել ընկերուհու նախկին ընկերոջ հետ:
Ակնկալել, որ տղայի հետ հարաբերությունները նման կլինեն ռոմանտիկ կատակերգության:
Կոպիտ խոսել սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց հետ:
Հանդուրժել իր և իր երեխաների հանդեպ ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնությունը:
Մեքենա վարելու ընթացքում դիմահարդարվել:
Հարցնել տղային. «Քեզ թվում է՝ նա ինձնից գեղեցի՞կ է»:
Առաջին հանդիպմանն ուտել սխտոր կամ սոխ:
Քնել դիմահարդարված վիճակում:
Գնալ հարսանիքի և հարսից գեղեցիկ տեսք ունենալ:
Ներողություն խնդրել ամաչկոտության և խոհեմության համար:
Մտածել, որ ինչ-որ մեկին հետաքրքիր կլինեն իր շան կամ կատվի նկարները:
Թույլ տալ հարբած ընկերուհուն անծանոթ տղամարդու հետ ինչ-որ տեղ գնալ:
Մերկանալ այնպիսի վայրերում, որտեղ կա տեսախցիկ:
Արդարացնել սեփական երեխայի անդուր վարքը:
Գնել այնպիսի բան, որ ընդհանրապես պետք չէ:
Բամբասել ընկերուհիների մեջքի ետևում:
16 տարեկանից հետո շարունակել քնել փափուկ խաղալիքի հետ:
Արհամարհել հիվանդության նախանշանները՝ հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի:
Սիրահարվել սրիկաներին:
Ֆինանսական օգնություն ցուցաբերել տղամարդուն, ով հաշմանդամ չէ և գրեթե ավարտել է բարձրագույն կրթությունը:
Վնասել տղամարդու ավտոմեքենան դավաճանության դեպքում:
Սպասել ռոմանտիկ ֆիլմերի և գրքերի հերոս տղամարդուն:
Ասել սիրելի տղամարդուն. «Եթե չես ուզում, կարող ես չանել»:
Ծառայել բանակում:
Անպատասխանատու կերպով սիրախաղ անել:
Խորհուրդ տալ, երբ չեն հարցնում:
Գրել վերջերս ամուսնացած նախկին ընկերոջը:
Մնալ տանը և հորինել գոյություն չունեցող երկրպագուների, ովքեր կզանգեն և ժամադրության կհրավիրեն:
Զարմանալ, թե ինչու տղամարդը չի կարդում իր մտքերը:
Մտածել, որ չաշխատող մայրիկն ամբողջ օրն անբանությամբ է զբաղված:
Մտածել, որ աշխատող մայրիկը չի սիրում իր երեխաներին:
Անպատասխան սիրո մասին ստատուսներ գրել ֆեյսբուքում:
Համեմատվել այլ աղջիկների հետ և նյարդայնանալ, որ նման չես իրենց:
Մտածել, որ եթե 23 տարեկանից հետո չես ամուսնացել, ապա տանն ես մնացել:
Հույսը դնել մայրիկի վրա և չսովորել ուտելիք պատրաստել: