Ռուս ամենահաջողակ գործարար  Ռոման Աբրամովիչն ամանորյա տոներն անցկացրել է ընտանեկան միջավայրում՝ կնոջ և երեխաների հետ: Մեծահարուստ գործարարի ընտանիքը տոները նշել է գերթանկարժեք զբոսանավի վրա: Աբրամովիչի ընտանիքի անդամների և նրանց ընկերների համար  խնջույքն ամբողջացրել է Փոլ Մաքքարթին՝ երգելով իր հայտնի երգերից մի քաիսը: Ինչպես գրում է spletnik.ru-ն, Աբրամովիչին մշտապես հետևող պապարացիները հասցրել են մի քանի  լուսանկար անել: