Ընթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է:
Պատրաստվեք: 15 րոպե հանգստացեք, որպեսզի թարմ լինեք: Շտկեք դիմահարդարումն ու վարսահարդումը:
Ուրախ ու հետաքրքրվող եղեք: Ծանր օրվանից հետո նրան ոգեշնչում է հարկավոր: Ամուսնուն ոգևորելը ձեր հիմնական պարտականություններից է:
Հավաքեք տները: Ամուսնու գալուց առաջ կարգի բերեք տան հիմնական մասը:
Հավաքեք երեխաների դասագրքերը, խաղալիքները, ապա սեղանին թարմ սփռոց գցեք:
Ցուրտ ամիսներին պետք է ժամանակից շուտ վառեք բուխարին, որպեսզի ամուսինը չմրսի: Ամուսինը կզգա, որ ջերմ հանգրվանի է հասել, ինչը նրան անսահման բավարարվածություն կտա:
Պատրաստեք երեխաներին: Լվացեք նրանց ձեռքերն ու երեսները, սանրեք մազերը, անհրաժեշտության դեպքում փոխեք հագուստը:
Աշխատեք, որ տանն աղմուկ չլինի. ցանկացած լվացքի մեքենա ու փոշեկուլ պետք է անջատված լինի: Ամուսնուն դիմավորեք դեմքի ուրախ արտահայտությամբ և պարտադիր ժպիտով:
Լսեք նրան: Գուցե նրան պատմելու շատ բան ունեք, բայց թողեք, որ ամուսինն առաջինը խոսի: Երեկոն պատկանում է ամուսնուն:
Մի բողոքեք, եթե նա ուշ է տուն վերադարձել կամ առանց ձեզ զվարճանքի վայր է գնացել:
Հիշեք, որ ամուսինն ապրում է լարվածության և ճնշման աշխարհում, ուստի տանը պետք է հանգստանա, ոչ թե ձեր հանդիմանությունները լսի:
Մի դիմավորեք ամուսնուն հանդիմանություններով և խնդիրներով: Մի բողոքեք, եթե ուշ է տուն վերադարձել կամ տանը չի գիշերել: Դա մանրուք է համեմատած նրա հետ, թե ինչ է նա ապրել ողջ օրվա ընթացքում:
Ամուսնու կյանքը հարմարավետ դարձրեք: Նրա համար տաք լոգանք կամ հարմար բազկաթոռ պատրաստեք: Նախապես տաք կամ սառն ըմպելիքներ պատրաստեք:
Պատրաստեք նրա բարձը, հանեք կոշիկները: Խոսեք հանգիստ ու հաճելի ձայնով: Մի՛ պահանջեք նրա արարքների բացատրությունն ու մի՛ կասկածեք նրա արդարության ու ազնվության վրա:
Հիշեք, որ նա տան տերն է, ով միշտ արդար է և ճիշտ: Դուք իրավունք չունեք նրանից բացատրություններ պահանջելու: Լավ կինը միշտ գիտի իր տեղը:
Ինչպիսին պետք է լինի իմ իդեալական կինը․ տղամարդկանց խոստովանություններ
16:25 - 29.Դեկտեմբեր.2016
Առաջարկում ենք նաև
01/02/14 23:01
Ինչպիսին պետք է լինի կատարյալ կինը՝ ըստ տղամարդկանց
29/01/14 20:28
Ինչպիսին պետք է լինի խնամված կինը
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
17/09/20 22:29
Սեռական կյանքի տեխնիկան․ ինչպիսին պետք է լինի կինն անկողնում
10/03/17 21:51
Ինչպիսին պետք է լինի գրագետ կազմված ռեզյումեն
Լրահոս
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)