Tert.am Life-ը գրում է. Ամիսներ առաջ Արմուշը հանկարծակի մեկնեց ԱՄՆ: Դերասանի համար այդ փուլը բարդ էր, քանի որ ԱՄՆ էր մեկնում վատառողջ հոր մոտ: Ավելի ուշ ԱՄՆ տեղափոխվեցին նաև նրա կինը՝ Լուսինեն, և որդիները՝ Դանիելն ու Էդուարդը:

 

Կայքի հետ զրույցում Արմուշն առաջին անգամ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի համար ստեղծված անհարմարությունների և այնտեղ մնալու հեռանկարի մասին:

 

-Արմուշ, ամիսներ առաջ մեկնեցիր ԱՄՆ, քանի որ հայրդ առողջական խնդիրներ ուներ, սակայն երկար մնացիր ԱՄՆ-ում: Ի՞նչն է քեզ պահում այդտեղ:

 

-Ես եկա ԱՄՆ հայրիկիս առողջական խնդիրների պատճառով և որոշեցի իր հետ անցկացնել այն ժամանակը, որ Աստված իրեն տվել է: Հայրս 1998 թվականից այստեղ է, երկար տարիներ առանձին ենք եղել: Հայաստանում աշխատանքը շատ էր, զբաղվում էի իմ սիրած գործով: Դա կարծես ծանրացած լիներ խղճիս վրա: Իրենք ինձ չեն խանգարել զբաղվել իմ աշխատանքով, սակայն եկավ մի պահ, երբ քույրս զանգեց, ասաց, չգիտեմ՝ Աստված ինչքան կյանք է տվել մեր պապային, բայց արի, իր կողքին եղիր: Վատ լուրով եկա ԱՄՆ, բայց, փառք Աստծո, հայրս հիմա մի քիչ ապաքինվել է, թեև լինում են դեպքեր, երբ վատ է լինում:

 

Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և ծնողներիս հետ անցկացնելուն:

 

-Ընտանիքդ ևս միացել է քեզ, արդյոք սա նշանակում է, որ դու տեղափոխվում ես ԱՄՆ:

-Ոչ: Ես երկար ժամանակ չէի կարող մենակ մնալ, որովհետև կարոտում էի ընտանիքիս: Նաև չէի կարող մի քանի ամիս մնալ ծնողներիս մոտ ու վերադառնալ: Հնարավոր է՝ վերադառնայի, վատ լուր ստանայի, իսկ դա ամբողջ կյանքում կծանրանար խղճիս: Որոշեցի որոշ ժամանակով տեղափոխվել ԱՄՆ: Օրինական կարգավիճակ ստացա, քանի որ TV-ն, որտեղ հիմա աշխատում եմ, դիմեց հայտնի մարդկանց համար նախատեսված բիզնես վիզայի համար և ստացա այն:

 

Էստեղ ինձ լավ եմ զգում, սակայն չեմ կարող երկար մնալ, քանի որ սա իմ երկիրը չէ, իմ երկիրը Հայաստանն է:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում