Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանը, ում բոլորովին վերջերս հեռուստադիտողը տեսնում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

 

Դավիթն այս ընթացքում վայելում է հանգիստը ու նոր լիցքեր հավաքում, քանի որ շուտով կրկին կներկայանա նախագծերից մեկում.

 

«Արդեն նոր հրավերներ ունեմ, ուստի հաջորդ աշխատանքս իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, դեռեւս վաղ է մանրամասներ հայտնել, անգամ չեմ ուզում նշել հեռուստաընկերությունը, սակայն մի բան հաստատ է' իմ ու հեռուստադիտողի հանդիպումը գալիք տարում կրկին կկայանա»,- պատմեց դերասանը:

 

Մեր նկատառմանը, թե Դավիթը ամիսներ առաջ չէր ցանկանում նկարահանվել ու մտադրություն ուներ աշխատել դերասանական արվեստից հեռու ոլորտում, ու հիմա ի՞նչն է նրան մտափոխել, պատասխանեց.

 

«Իրականում, ոչ թե ցանկություն չունեի նկարահանվել, այլ միջավայրն էր ինձ մտածելու առիթ տալիս: Սակայն ժամանակի հետ հասկացա, որ առողջ ու խաղաղ աշխատանքային կազմում հաճելի է աշխատել, պարզապես պետք է ընտրել ճիշտ գործընկերներ: Ի դեպ' խնդիրը միայն ինձ հետ չի, ես ինձ հարմարավետ չեմ զգում անգամ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակում անհաշտություն ունեն դերասանները, կամ ստեղծագործական կազմից որեւէ մեկը»:

 

Ի դեպ' Դավիթ Մարդյանը մեծ ցանկություն ունի նկարահանվել պատմական ֆիլմում.

 

«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված, որ ինձ գրեթե միշտ նույնատիպ կամ համարյա թե նույն բնավորությամբ դերեր են առաջարկում: Գուցե արտաքինս է այդ հարցում մեծ դեր ունենում, բայց ես շատ կցանկանայի մի օր պատմական ֆիլմում նկարահանվել, կարծում եմ' կստացվի ինձ մոտ շատ հետաքրքիր կերպար մարմնավորել»,- մասնագիտական մտքերով կիսվեց դերասանը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում