Mediamall.am լրատվականը զրուցել է ամենաքննարկվող և սկանդալային հայ մոդել Սյուզի Սեդրակյանի հետ: Հարցազրույցի ժամանակ Սյուզին պատմել է իր կորուստների, ձեռքբերումների և նպատակների մասին:


-Սյուզի, վերջին շրջանում սոցիալական ցանցերում տխուր գրառումներ եք կատարում: Ի՞նչ է պատահել Ձեզ: Կարելի է հասկանալ, որ ինչ-որ մեկը եղել է Ձեր կյանքում:

 

-Դա պայմանավորված է ինչ-որ չափով թե անձնական, թե ներաշխարհի հետ: Ես գրեթե միշտ տխուր գրառումներ եմ կատարում, որովհետև որքան էլ երևամ ուրախ–զվարթ մի աղջնակ, իմ ներսում չերևացող տխրություն կա: Անկեղծ կլինեմ, առանց, ձեր ասած ինչ-որ մեկի շատ տխուր է:

 


-Կարելի է ենթադրել, որ դուք սիրահարված ե՞ք:



-Չեմ ցանկանում այդ մասին խոսել, որովհետև էլի կտխրեմ:

 


-Լուսանկարներից երևում է, որ զգալի նիհարել եք: Դա կապ ունի Ձեր անձնական կյանքի հետ, թե դիետաներ եք պահում:




Դիետաներ չեմ պահում: Պարզապես աշխատում եմ ճիշտ սնվել: Նիհարելը հավանաբար իմ հոգեվիճակից է: Բայց ես ինձ այս տեսքով ավելի եմ դուր գալիս: Յուրաքանչյուր աղջիկ պետք է հետևի իր արտաքինին:

 

-Սյուզի, ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին, և ինչպիսի ընտանիք կուզենաք ունենալ: Ով կարող է լինել Ձեր ասպետը:


Իմ տղամարդը պետք է լինի հասուն, կայացած և ինքնավստահ: Մարդ, ում կողքին ես կլինեմ երջանիկ և գնահատված: Դեռ չկա այն տղամարդը, ում հետ կցանկանամ կիսել կյանքս: Պատրաստ չեմ նման լուրջ քայլի: Ամուսնությունը շատ նուրբ հարց է ինձ համար: Կամուսնանամ այն ժամանակ, երբ վստահ լինեմ, որ նա է միակը, ու նրանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող երջանկացնել ինձ:

 


-Սյուզի, եթե կարելի է, համառոտ ամփոփեք 2016 թվականն ու ասեք Ձեր ձեռքբերումներն ու բացթողումները, ինչ ստացվեց, ինչը` ոչ: Ինչ ծրագրեր ունեք 2017 թվականի հետ կապված:

 


Ինձ համար շատ ծանր և դժվար տարի էր, չնայած որ ես ծնվել էի կապիկի տարում: :)  Այս տարվանից սպասելիքներս ավելին էին քան եղավ: Սկսեցի զբաղվել իմ սիրած աշխատանքով, և ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ինձ մոտ ստացվեց, և այդ հարցում ինքս ինձանից գոհ եմ: Կորուստ ունեցա միայն անձնականում, որի մասին արդեն ասացի` չեմ ուզում խոսել:

 

Հաջորդ տարի շատ անակնկալներ են սպասվում: Տրամադրված եմ շատ մարտական: Ինձ կտեսնեք տարբեր ասպարեզներում:

 

 


-Վերջում, եթե կարելի է, ասեք ձեր բարմաղթանքը՝ 2017 թվականի համար:

 


Բոլորին մաղթում եմ հաջողության, ուրախության և ձեռքբերումների տարի: Այս տարի թող ոչ ոքի կյանքում վատ օրեր չլինեն, բոլորը լինեն ուրախ, հաջողակ և միշտ ունենան ձեռքբերումներ: Շնորհավորհում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: