Մարդիկ շատ են սիրում բամբասել, քննարկել իրենց ընկերներին, մտերիմներին, կոլեգաներին…մենք բոլորս ենք դա անում ժամանակ առ ժամանակ…: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր խոսակցությունների 80 %-ը այլոց մասին քննարկումներն են:

Սակայն մենք երբեք ինքներս մեզ չենք հարցնում, թե ինչի համար ենք դա անում: Հոգեբանների կարծիքով՝ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ այդպիսով ձգտում են պարզեցնել սոցիալական կապերի ստեղծման գործընթացը:

Զրուցակիցների միջև առկա հակակրանքը առավել ամուր է նրանց միավորում, քան ընդհանուր հետաքրքրություններն ու փոխադարձ համակրանքը: Մարդիկ զգում են որոշակի անհանգստություն, երբ ստիպված են կիսել գաղտնի տեղեկատվություն իրենք իրենց մասին: Գոյություն ունեն զրուցակիցներ, ովքեր հաճույք են ստանում այլոց սխալներից և դրանք քննարկելուց:

Թվում է, թե բամբասաքների հոսքը կանգնեցելը անխուսափելի է և անհնար: Սակայն հոգեբանների կարծիքով, դա հնարավոր է անել' տալով հետևյալ հարցը «ինչու՞ ես դու իմ մասին խոսում»…

Այդպիսով դուք երկու խնդիր եք լուծում. նախևառաջ ցույց եք տալիս ձեր մասին խոսողին, որ դուք չեք պատրաստվում դառնալ այդ գործընթացի մասնակից,և երկրորդ, բամբասկոտը հասկանում է, որ իր խոսելիքը, բնավ, չի խոցում ձեզ: