Life.panorama.am-ի հետ զրույցում «Քարե դարդ»-ի Սիսին`դերասանուհի Անատի Սաքանյանը ամփոփել է անցնող տարին ու խոսել 2017-ից իր սպասելիքների մասին:

 

«2016-ն ինձ համար բավականին լավ տարի էր, քանի որ եղա շատ երկրներում, լիարժեք հանգստացա, բացի այդ իմ մասնագիտության մեջ առաջընթաց ունեցա' բազմաթիվ սեմինարների մասնակցեցի եւ եւս մեկ սերտիֆիկատ ավելացավ իմ աշխատանքային պատին»,- ժպիտով նշեց Անատին, իսկ հարցին, թե ո՞րն է եղել տարվա գլխավոր ձեռքբերումը, պատասխանեց.

 

«Որպես այդպիսին' չեմ կարող առանձնացնել, թե որն է եղել գլխավոր ձեռքբերումս, քանի որ ամեն ոլորտում էլ իմ անելիքներն ունեմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ: Թերեւս միայն կառանձնացնեմ այն, որ այս տարի կարողացել եմ շոփինգի հարցում ինձ զսպել ու բավական գումար խնայել, կարողացա անել բաներ, որոնք անհրաժեշտ էին ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս համար»:


Գեղեցկուհի Անատիի համար տարին հաջող էր նաեւ անձնական առումով, նա այլեւս միայնակ չէ, սակայն այս հարցի մասին նա չցանկացավ խոսել.


«Անձնականս միայն ինձ է պատկանում, ես չեմ ցանկանում հանրայնացնել այն: Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն եւ հավելյալ բաներ ասելու կարիք չի լինի»,- ընդգծեց նա:

 

Խոսելով 2017-ի նկատմամբ իր սպասելիքների մասին' դերասանուհին նշեց.

 

«Գործնական իմաստով կցանկանամ եւս մի քանի սեմինարների մասնակցել եւ ավելի ու ավելի հմտանալ կոսմետոլոգիական ու դիմահարդարման ոլորտներում, իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքի համար ցանկություններին' կցանկանամ հաջորդ տարի ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում