«ABC News» հեռուստաընկերության «Live with Kelly» հաղորդմանը հոլիվուդյան դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը եկել է  իսկական «Տերմինատորի կոշիկով»:

Բանն այն է, որ դերասանը կոտրել է ոտքը, և բժիշկները նրան հատուկ կոշիկ են հագցրել, որ ոսկորը շուտ «կպչի»: Դերասանը կատակել է, որ ոտքը կոտրվել է անհաջող   պեդիկյուրի ժամանակ:

Իրականում նրա ոտքի ոսկորը ճաքել է մեծ ծանրաբեռնվածությունից: Շվարցենեգերը չափից շատ է սիրում  սպորտով զբաղվել. անըմդմեջ կամ դահուկներով է սահում կամ վազում է և ամենատարբեր վարժություններ անում:

Բժիշկների ցուցումով՝ նա դեռ մի քանի շաբաթ ստիպված է լինելու աջ ոտքին այդ տարօրինակ կոշիկը կրել, որպեսզի հետո կրկին կարողանա ազատ սահել դահուկներով: