Անի Քրիստին այս օրերին Երեւանում է եւ շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա հայրենի քաղաքում: Դեկտեմբերի 18-ին կայանալիք համերգ-շնորհանդեիսն ամերիկաբնակ երգչուհին երկրպագուների համար կմակագրի լոսանջելեսյան իր առաջին մենահամերգի տեսասկավառակները:

 

«Այս հանդիպման առաջարկը «Կամի» ակումբի կողմից է եղել, ինչի համար շատ ուրախ եմ: Մեկ շաբաթ է, ինչ ծանոթացել եմ նրանց երաժիշտների հետ: Սիրում եմ պարբերաբար նոր մարդկանց հետ համագործակցել: Վստահ եմ' նրանց հետ իմ աշխատանքը հաջողությամբ կպսակվի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

 

Ամփոփելով անցնող տարին' Անին որպես կարեւորագույն ձեռքբերում նշել է մենահամերգի DVD տարբերակը, որը մեծ դժվարությամբ են թողարկել.«Գրեթե պատրաստ էր, երբ համակարգչի հետ տեխնիկական խնդիրներ առաջացան, եւ տեսագրությունը ջնջվեց, բայց, փառք Աստծո, մասնագետները երկարատեւ աշխատանքից հետո կարողացան վերականգնել այն: Տեսասկավառակում բացի մենահամերգի տեսագրությունից, կան չհրապարակված կադրեր հետնաբեմից, տեսահոլովակների նկարահանման աշխատանքներից դրվագներ, իմ մասին պատմող փոքրիկ վավերագրական ֆիլմ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։